Քիմ Քարդաշյան. «Մենք չենք հանձնվելու, մենք բոլորի կողմից շուտով ճանաչված կլինենք»
Քիմ Քարդաշյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության մասին:
«Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարին: Ես հպարտ եմ այժմ ասել, որ ես եղել եմ Հայաստանում: Ես տեսել եմ հուշարձաններն ու մարդկանց, ովքեր փրկվել են, և ես այնքան հպարտ եմ, որ Հայաստանի բնակիչներն այդքան ուժեղ են: Ես տխրում եմ, որ արդեն 100 տարի անց ոչ բոլորն են ճանաչել, որ 1.5 մլն մարդ է սպանվել: Բայց ես հպարտանում եմ այն փաստով, որ ես փոփոխություն եմ տեսնում, և ես ուրախ եմ, որ շատ մարդիկ սկսել են ճանաչել ցեղասպանությունը: Մենք չենք հանձնվելու, մենք բոլորի կողմից շուտով ճանաչված կլինենք»,- նշել է Քիմ Քարդաշյանը:
Նշենք, որ նույն տեքստն ուղեկցում է Instargam-ի էջում հրապարակված լուսանկարին, որը 14 րոպեում արդեն 80.965 like ունի: