
Ղրղզստանի պատմության մեջ առաջին անգամ փոխվել է մայիսի 9-ին պլանավորված Հաղթանակի զորահանդեսի ժամկետը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում պատմության մեջ առաջին անգամ Հաղթանակի զորահանդեսը մայիսի 9-ից տեղափոխվել է մայիսի 7-ին: Այս մասին գործակալությանը հայտնել է հանրապետության նախագահի ապարատում գործակալության աղբյուրը:
Պլանավորված էր, որ մայիսի 9-ի զորահանդեսը պետք է ընդունի երկրի խորհրդարանի նախագահը, սակայն ռազմական ղեկավարությունը հասել է նրան, որ դա անի Ղրղզստանի զինված ուժերի գլխավոր հրամանատար, երկրի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, ով, սակայն, ավելի վաղ տվել էր իր համաձայնությունը՝ ներկա գտնվելու համար մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի զորահանդեսին:
Մայիսի 7-ը Ղրղզստանում աշխատանքային օր է և դրա հետ կապված՝ այն հավանաբար կհայտարարվի ոչ աշխատանքային օր: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրաժարվել է ներկա գտնվել մայիսի 9-ին Մոսկվայում անցկացվելիք Հաղթանակի զորահանդեսին ներկա գտնվելուց:
Լուկաշենկոն դա պատճառաբանել էր նրանով, որ նույնը օրը Մինսկում նույնպես անցկացվելու է Հաղթանակի զորահանդես, և որ Բելառուսի Սահմանադրության համաձայն՝ զորահանդեսն ընդունելու իրավունք ունի միայն երկրի գերագույն գլխավոր հրամանատարը՝ ինքը: