ԵՄ ներկայացուցիչները չեն աշխատել Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ ծրագրի շուրջ. Կայա Կալաս
ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հաստատել է, որ ԵՄ ոչ մի ներկայացուցիչ չի աշխատել ԱՄՆ-ի՝ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ծրագրի վրա։
«Ոչ ոք չի հայտնել, որ մասնակցել է այս ծրագրին», – ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նշել է Կալասը։
Ավելի վաղ NBC հեռուստաալիքը, հղում անելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային, հաղորդել էր, որ ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, մասնակցել են Ուկրաինայի հարցում ԱՄՆ նոր ծրագրի մշակմանը։

