Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ-մայոր Զավեն Նանյանը
Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ-մայոր Զավեն Նանյանը: Նա տևական ժամանակ առողջական խնդիրներ ուներ:
Զավեն Նանյանը ԱԱԾ հիմնադիրներից է, համակարգում երկարամյա վաստակ ունեցող սպա էր, ԱԱԾ-ում ծառայել է 1983-2010 թթ., նրա ջանքերով է հիմնվել ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանման և ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը:
Նա հիշվելու է որպես անմնացորդ նվիրվածությամբ ծառայած սպա, որն իր մասնագիտական սկզբունքայնությամբ ու մարդկային ազնվությամբ կայուն հետք է թողել պետական անվտանգության համակարգում։ Թող նրա լուսավոր հիշատակը զորություն լինի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին այս ծանր պահին։
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում 21.11.2025թ., ժամը 17:00-20:00: Հուղարկավորության արարողությունը՝ հաջորդ օրը, նույն վայրից, ժամը 13:00:

