Բաժիններ՝

Միուչի Պրադայի որդին պատրաստվում է ստանձնել «Վերսաչե»-ի նախագահությունը

Դիզայներ Միուչի Պրադայի որդին՝ Լորենցո Բերտելին հայտարարել է, որ կդառնա «Վերսաչե»-ի (Versace) գործադիր նախագահը, երբ «Պրադա» (Prada) ընկերությունն ավարտի «Վերսաչե» նորաձևության տան ձեռքբերումը։

Ապրիլին իտալական «Պրադա» նորաձևության տունը սկսել է «Վերսաչե» ապրանքանիշը Capri Holdings-ից 1. 4 միլիարդ դոլարով ձեռք բերելու գործընթացը։

«Մենք մոտ ենք «Վերսաչե»-ի հետ գործարքի կնքմանը, և ես կլինեմ գործադիր նախագահը», – ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին 37-ամյա Բերտելին նշել է Bloomberg-ի փոդքասթի ժամանակ։

Ներկայումս նա զբաղեցնում է «Պրադա»-ի մարքեթինգի գլխավոր տնօրենի և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ղեկավարի պաշտոնը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս