Երևան ժամանած չորս նախագահները շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Սերբիայի և Կիպրոսի նախագահներն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ցանոթացել են նոր մշտական ցուցադրությանը:
Նախագահները շրջայցից հետո գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի մատյանում: