Նախարար Չիկլին սկանդալային գրառում է կատարել Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի մասին
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը «Մուսուլման եղբայրների» հետևորդ է։ Նա է ստեղծել Թուրքիայի ջիհադիստական ենթակառուցվածքը Սիրիայում՝ զինելով «Ալ Նուսրան» և Չեչնիայից դեպի Հյուսիսային Աֆրիկա ուղղորդելով օտարերկրյա ահաբեկիչներին. «Թուրքիան այսօր» լրատվական ալիքիէ այս մասին գրառում է կատարել Իսրայելի Սյուռքի գործերով նախարար Չիկլին:
Ըստ նախարարի՝ հաջորդ խոշոր ահաբեկչական հարձակումը եվրոպական հողի վրա հենց հիմա ծրագրվում է ՀԱՄԱՍ-ի կողմից Թուրքիայում ազատորեն գործող գործակալների կողմից։
«Այս մարդուն չի կարելի վստահել։ Ֆիդանը Թուրքիան վերածել է հետախուզական պետության, որը տարված է ոչ թե ազգային անվտանգությամբ, այլ ամբողջ աշխարհում աքսորված լրագրողներին, գիտնականներին և հակառակորդներին հետապնդելով։
Նրա տեսակետը Եվրոպայի և Միացյալ Նահանգների մասին մաքուր արհամարհանք է։ Նա Արևմուտքը համարում է թույլ, բաժանված և հեշտությամբ մանիպուլացվող։ Ֆիդանը Արևմուտքի թշնամի է, ջիհադիստական շարժումների գործընկեր և կենտրոնական դեմքերից մեկը, որը պատասխանատու է Թուրքիայի ժողովրդավարությունից դեպի ավտորիտար իսլամիստական պետություն անկման համար, որը վտանգում է ամբողջ տարածաշրջանը»,- նշել է նա:

