Բաժիններ՝

«Այս ամեն ինչին ես առնչվել եմ դեռևս փոքր տարիքից` Հալեպում»

168.am-ն այս օրերին տեղի ունեցող միջոցառումների ընթացքում զրուցել է արվեստաբան Շահեն Խաչատրյանի հետ.

«Հուզիչ է այս օրերին տեղի ունեցող ամեն մի միջոցառում` սկսած երեկվա սրբադասման արարողությունից:

Հատկապես ինձ համար շատ հուզիչ է, որովհետև այս ամեն ինչին ես առնչվել եմ դեռևս փոքր տարիքից` Հալեպում: Մեք գնում էինք անապատ և մոտիկից ու իրական տեսնում էինք, թե ինչ է կատարվել մեր ժողովրդի հետ:

Հորս կողմից մերոնք Էրզրումի կոտորածներից են փրկվել, և բոլոր պատմությունները, բոլոր վկայությունները շատ իրական են ինձ համար: Մենք նախևառաջ՝ եկեղեցի էինք գնում, որովհետև եկեղեցին էր միայն, որ սփոփում էր և օգնում էր: Այսօր ուրախ եմ, որ հայ մարդը կրկին եկեղեցու միջոցով է հաղորդակից լինում 100 տարի առաջ նահատակվածների հիշատակին:

Երեկվա սրբադասման արարողությունը դրա վկայությունն էր, հազարավոր մարդիկ գնացել էին հաղորդակցվելու անցյալի հետ և ոչ թե՝ ողբալու, այլ` ապրելու համար: Ամենայն Հայոց կաթողիկոսի և Արամ Ա կաթողիկոսի պատգամները հրաշալի հոգեկան ապրումների մղեցին մեզ: Մնում է, որ մենք շարունակական կյանքում հավատարիմ մնանք այս ամեն ինչին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս