Մեր հարցին, թե երբ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կքննարկի Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը պատասխանել է. «Երբ այն կբերվի խորհրդարան»:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք:
«Իրավական դաշտում փոխհատուցման համար դիմելու են ՀՀ-ին, որովհետև ԱՀԿ անդամը Հայաստանի Հանրապետությունն է, բայց ընդհանուր փոխհատուցումների ռեժիմից ելնելով՝ պայմանագրում պետք է դրույթ լինի, որ փոխհատուցումները դրվի ընդհանուր տնտեսական տարածքի վրա, ոչ թե առանձին սուբյեկտի:
84-րդ րոպեին փոխարինման մտած Անտուան Գրիզմանը, ով հանդես է գալիս, «Ատլետիկոյում», հաշիվը դարձրեց 3:0:
Մինչև ծնկները հասնող կեղտաջուրը, սենյակներում լողացող կահ կարասին, անձրեւաջրերի հետ տուն լցվող առնետները, խուճապահար բնակիչների ձայները Երեւանի Տիչինայի փողոցի բնակիչների համար ոչ թե մղձավանջային երազ, այլեւ եղանակի հետ կրկնվող իրականություն է: «Կեղտատջրերի հետ կռիսները լցվում են տուն, չենք իմանում ուր առնենք մեր գլուխները փախնենք»,- «Մեդիալաբին» ասում են Տիչինա փողոցի բնակիչները:
Նեղոց գյուղի 75 տնտեսություններում ջեռուցման խնդիրը լուծվում է վառելափայտի կամ էլեկտրաէներգիայի միջոցով: Գյուղը գազիֆիկացված չէ, իսկ բնական գազը գյուղ պետք է հասնի շուրջ 1.5 կիլոմետրից` Ախթալա քաղաքից:
Հայկական բիզնեսը պետք է հեռանա միանձնյա կառավարման սկզբունքից: Ինչպես գրում է ԱՌԿԱ-ն, երեքշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է առաջնորդության զարգացման խոշորագույն համաշխարհային կենտրոններից մեկի` INSEAD բիզնես–դպրոցի հիմնադիր, առաջնորդության զարգացման KDVI հայտնի խորհրդատվական ընկերության նախագահ պրոֆեսոր Մանֆրեդ Կե դը Վրին (Manfred F.R. Kets de Vries)։
Մենք բազմիցս բարձրացրել ենք Մոսուլից տեղահանված հայերի հարցը, բայց, փաստորեն, թե՛ Հայաստանի դիվանագիտական կառույցները, թե՛ այլ հայկական կազմակերպություններ ի վիճակի չեղան լուծելու այս հարցը: Այն, ինչ տեղի է ունենում Իրաքում, մեծ խնդիր է, որ հայության հետ չէ կապված, խոշոր տերություններին առնչվող հարց է, իսկ ինչ-որ քայլեր ձեռնարկելն էլ հայկական ու մեր համայնքային ուժերից շատ-շատ վեր է:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել՝ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչության պետեր նշանակելու մասին:
Վերջին շրջանում ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը պարտադրված է եղել իշխանության ներկայացուցիչներին մի քանի անգամ կանխազգուշացնել՝ բյուջեն խնդիրներ ունի, ու եթե այս տարի եկամուտներն ինչ-որ կերպ կհավաքագրվեն, ապա հաջորդ տարի սպասվող ավելի ցածր տնտեսական աճի պայմաններում եկամուտների թերհավաքագրման վտանգ կա: Օրերս էլ Ա.Ալավերդյանը լրագրողներին հայտարարեց՝ «մոտեցել ենք այն նշակետին, որ ՀՆԱ աճին զուգահեռ` հարկերի հետագա աճը հնարավոր է միայն ստվերային տնտեսության կրճատման հաշվին»: Կառավարությունը բացեիբաց ասում է՝ ստվեր կա բոլոր ոլորտներում:
Գյուղը, չի կարելի ասել, թե կտրված է աշխարհից, քանի որ ամբողջ տարվա ընթացքում բազմաթիվ հյուրեր է ունենում, ովքեր նաև «Օձի պորտ» սրբավայր են գալիս։
Ռուսաստանի ֆինանսական հզորությունը պայմանավորված է նավթի իրացմամբ, և համաշխարհային շուկաներում սև ոսկու գների իջեցումը հետապնդում է նպատակ, որ ՌԴ-ն հայտնվի կաշկանդված, դժվար դրության մեջ: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց նախկին պատգամավոր, տնտեագետ Վարդան Բոստանջյանը:
Չնայած արտագաղթին, Երևանի բնակչությունը հետզհետե ավելանում է: Այսինքն՝ մեծանում է Հայաստանի ուրբանիզացիան, շրջանները դատարկվում են, իսկ մայրաքաղաքում բնակչության կենտրոնացում է տեղի ունենում:
«Ես Լեննականից եմ, ընտանիք ունեցել եմ, բայց բաժանվել եմ, գնացի Ղարաբաղ, կռվա Ղարաբաղում… Ասկերան, Քելբաջար, Ֆիզուլի: Ակարդիոն նվագող եմ. Չուլոչնին ենթավարպետ եմ աշխատել, արդուկի գործարանն եմ աշխատել, քաղաքի մեջ, գլուխս չեմ գովա, էպեջա տղա էի, ոչ թե գողական, այլ շնորհքի հարցով,-իրեն այսպես է ներկայացնում 64-ամյա վարդանը, ով ինտերնատում է արդեն 6 տարի,- հետո, որ եկա կռվից, ընձի սին` արի քեզի օգնություն տանք, ըսի` ընձի օգնություն պետք չէ, ով որ ինվալիդ տղա է, հիվանդ, դոմիկի մեջ կապրի, իմ օգնությունս կուտաք իրանց` իմ կողմիցս…»:
Չիչխանի յուղն անփոխարինելի միջոց է ռինիտի, ֆարինգիտի, լարինգիտի, տոնզիլիտի, պարոդոնտոզի, ստոմատիտի դեպքում։ Չիչխանի յուղը նպաստում է հյուսվածքների վերականգնմանը և կարգավորում է նյութափոխանակությունը, խորհուրդ է տրվում խմել կերակրափողի և ստամոքսի խոցի դեպքում։
Ալավերդու Սանահին կայարան թաղամասի բնակիչները հիմնականում երկաթուղայիններ են, որոնք իրենց հերթին ծնվել են երկաթուղայինների ընտանիքում:
Ցուցահանդեսը կանցկացվի «Yerevan Expo» ցուցահանդեսային համալիրում։ Հոկտեմբերի 18–ին դրա շրջանակում կկայանա Հայաստանի գյուղատնտեսության նախարարության կազմակերպած խոշորագույն «Ագրոֆորումը»` նվիրված գյուղատնտեսության զարգացման և գյուղմթերքի արդյունաբերական վերամշակման հարցերին։
Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 312-րդ հոդվածի 1-ին մասով` կաշառք ստանալու և կաշառքի միջնորդություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մինչ խորհրդարանական եռյակը պատրաստվում է համազգային հանրահավաքի, ՕԵԿ-ը զբաղված է օրենսդրական գործունեությամբ: Երեկ ՕԵԿ խմբակցության երեք անդամների հեղինակությամբ ԱԺ քարտուղարություն մուտք է արվել օրենքի մի նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում: Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանը և Լևոն Դոխոլյանն առաջարկում են բուհ ընդունվելը դարձնել առանց ընդունելության քննության և առանց մրցույթի:
Հոկտեմբերի 14-ին, ժամը 11.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Հոռոմ գյուղի 7-րդ փողոցի թիվ տներից մեկի դուռը փակ է, ներսում առկա է դի. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Զվարթնոց» օդանավակայանը ոչ միայն հանդիսանում է Երևանի և ընդհանրապես Հայաստանի խորհրդանիշը, բայց և ներկայացնում է իրենից «սովետական մոդեռնիզմի» ժամանակաշրջանի առանձնահատուկ գլուխգործոց, որի հանդեպ հետաքրքրությունը աճում է այսօր ողջ աշխարհում։
«Մանասերյանին ճանաչում եմ որպես շիտակ անձնավորություն, որ կատարում է անկողմնակալ վերլուծություններ: Թաթուլ Մանասերյանն այն անձանցից է, որ իր կարծիքը չի փոխում և ոչ էլ պարտադրում է ուրիշներին, ինչը գիտնականի կարևորագույն հատկանիշներից է: Հասարակությունը գնահատում է Ձեր տնտեսական գործունեությունը: Ես ողջ Ազգային Ժողովի անունից ողջունում եմ այս միջոցառումը՝ Ձեզ մաղթելով նորանոր հաջողություններ»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ:
Հայաստանի տնտեսությունը` իր կշռով, կազմելու է ԵՏՄ քառյակի ընդհանուր ՀՆԱ-ի 0.43%-ը։ Կարճ ասած` մենք մի կաթիլ ենք, որը միանում է օվկիանոսին։
Էբոլա վիրուսը շարունակում է տարածվել Սիեռա Լեոնեի, Գվինեայի ու Լիբերիայի տարածքում:
Թուրքիան ինքնուրույն ռազմական միջամտության չի գնա Սիրիայում:
Վերջինիս նպատակն է ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում բացահայտել Գյումրու երիտասարդների շրջանում առկա առանահերթ խնդիրները, զարգացնել տեղական երիտասարդական քաղաքականությունը` օգտագործելով այն հիմնական փաստաթուղթ:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն:
Այդ քաղաքը՝ Քոբանին, յուրաքանչյուր պահի կարող է հայտնվել ահաբեկիչների ձեռքում: