Թուրք պատգամավորը ցանկանում է Հայաստանի հետ սահմանային առևտուր

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ֊CHP) Կարսի պատգամավոր Ինան Աքգյուն Ալփն այցելել է հայ-թուրքական սահմանին գտնվող «Մետաքսի ճանապարհի կամուրջ» (Անիի պատմական կամուրջ), այս մասին գրում է Ermenihaber.am-ը: Նա տեղում լրագրողների հետ զրույցում խոսել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին և նշել.

«Ինչպես հայտնի է, Անիի հնագույն քաղաքը 2016-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկվել է Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։ Հենց մեր դիմաց՝ գետի մյուս կողմում, Հայաստանի տարածքն է։ Իսկ այն կամուրջը, որը տեսնում եք, պատմական Մետաքսի ճանապարհի կամուրջն է։ Հույս ունենք, որ այն կդառնա «Խաղաղության կամուրջ»։

Ըստ նրա՝ իրենք ցանկանում են, որպեսզի Ադրբեջանի և Հայաստանի առկա խնդիրները հանգուցալուծվեն կայուն խաղաղությամբ, Հայաստանի հետ սահմանային առևտուրը վերսկսվի։

«Մենք՝ Կարսի բնակիչներս, ցանկանում ենք, որ այս ուղղությամբ իրականացվող ջանքերն անպայման դրական արդյունք տան»,- եզրափակել է պատգամավորը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930