Ավելին, Իշխանյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ Արցախյան շարժման տարիներին իրականում «Ղարաբաղ» կոմիտեից շատ քչերն են անկախության կողմնակից եղել. «ՀՀՇ առաջին համագումարին նախապատրաստվելիս և ծրագիրը գրելիս` «Ղարաբաղ» կոմիտեի մեջ անընդհատ վեճեր էին գնում` անկախության հարցը գրվի՞ ՀՀՇ ծրագրի մեջ, թե՞ ոչ… 1989 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, երբ համագումարն արդեն պետք է լիներ, այդ տողը դեռևս մնացել էր բաց, որովհետև երկու հոգի կտրականապես մերժում էին անկախության գաղափարը, մեկը Սամսոն Ղազարյանն էր, մյուսը` Լևոն Տեր-Պետրոսյանը»:
Պարզվում է՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և նրան դոկտորի աստիճան շնորհած «Միջազգային տեղեկատվական ակադեմիայի» նախագահ Ազատ Վարդանյանը վաղեմի ծանոթներ են։
Չպետք է բացառել, որ սահմանադրական փոփոխությունները Սերժ Սարգսյանին պետք են մինչև վերջին պահն իրավահաջորդի թեման փակ պահելու և դրանով սեփական թիմում անորոշություն չստեղծելու համար: Այդ իմաստով՝ իշխանության համար շահեկան է, որպեսզի փոխհամաձայնություն այդպես էլ չկայանա, և, որ այդ գործընթացը ձգվի հնարավորինս երկար:
2006թ. այս օրը կյանքից հեռացավ սիրված երգչուհի Վարդուհի Վարդանյանը: Արդեն 8 տարի է անցել չարաբաստիկ օրվանից, բայց նա միշտ մեր սրտերում է, ներկա է մեր կյանքում իր երգերով, իր թողած արվեստով: Վարդուհին այն եզակիներից էր, որ իր երգերում մշտապես պահում էր հայկականությունը:
Հոկտեմբերի 14-ին, ժամը 20.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի տղամարդ, որը վնասվածքի ստացման հանգամանքները չի հայտնել:
«ՀՀ-ում ընդունված օրենքների, ընթացակարգերի շրջանակներում Սուրեն Խաչատրյանը չի հանդիսանում գիտության ոլորտում աստիճան եւ կոչում կրող մարդ, որովհետեւ մեր ներքին ընթացակարգերով նման տեսակի գործընթաց ինքը չի անցել»,- ասաց Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով՝ աշխարհում կան տարբեր ակադեմիաներ, միջազգային կառույցներ, որոնք նման տեսակի՝ այսպես ասած հանրային գնահատական են տալիս ինչ-ինչ ձեւերով:
Հիմա առաջարկվում է արգելել կուսակցության գույքի նվիրատվությունը, տարեկան կտրվածքով սահմանափակումներ են նախատեսվում ինչպես առեւտրային, այնպես էլ ոչ առեւտրային կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց կողմից ստացվող նվիրատվությունների համար
Վթարի հետևանքով 1 հոգի մահացել է , 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոնմ, որտեղի 3 հոգի` որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել են Երևանի էրեբունի բժշկական կենտրոն:
Հոկտեմբերի 14-ին, ժամը 09.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի աջ բազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1967 թ. ծնված Արմեն Ա.-ն և հայտնել, որ նշված հասցեում դանակահարվել է:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Միտինգը քաղաքական գործունեություն է, բայց դա չի նշանակում, որ եթե կարողանաս որոշակի քանակով ժողովուրդ հավաքել, պիտի գաս ու ինձ հետ բանակցես: Կարծում եմ, որ նման խնդիր չկա:
Հայկ Կյուրեղյանիի վերաբերյալ քրեական գործն արդեն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա, 2014թ-ի հունիսի 12-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, գտնվելով հասարակական վայր հանդիսացող՝ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 23/1 հասցեում գտնվող Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընղհանուր իրավասության դատարանի շենքի առջևի […]
«Մենք նաև մի շատ կարևոր հարց ենք լուծում: Բացի տնտեսական հզոր բլոկի մեջ մտնելուց ու նաև հաշվի առելով, որ այդ ապագա միության հետ արդեն տասնյակ պետություններ ցանկանում են համագործակցել, մենք հաշվի առնենք նաև մի հանգամանք, որ այդ անդամակցությամբ մենք նաև լուրջ քայլեր ենք կատարում` Ադրբեջանի քաղաքականությանը հակազդելու ուղղությամբ, որն ուղղված է Հայաստանի տնտեսական մեկուսացմանը, ակնհայտ է որ դա ամենևին ձեռնտու չէ Ադրբեջանին, ամենևին»,- ասում է Շավարշ Քոչարյանը:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 12.15-ին, բաժին է ներկայացել 1973 թ. ծնված Վահագն Ու.-ն:
ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ վերլուծության մեջ երեք էական հարցեր պետք է բարձրացվեն. 1) Հաշվի առնելով շարունակվող արցախյան հակամարտությունը և Ադրբեջանի բազմամիլիարդ դոլարների ռազմական գնումները, ո՞ր երկիրն է Հայաստանին վաճառել և շարունակելու է վաճառել ժամանակակից զենք Ադրբեջանի շարունակաբար աճող սպառնալիքը նվազեցնելու համար: Ոչ Միացյալ Նահանգները, ոչ Մեծ Բրիտանիան, և ոչ էլ Ֆրանսիան, այլ Ռուսաստանը…
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության գործակալությունը և Սեյսմիկ Պաշտպանության Հյուսիսային Ծառայությունը «Աղետների նվազեցման» ասիական կենտրոնի հետ համատեղ իրականացնում են ծրագիր, ըստ որի Հայաստանի հյուսիսում գտնվող երեք՝ Գյումրի, Վանաձոր և Սպիտակ քաղաքներում անցկացվել են ուսուցողական դասընթացներ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու ուղղությամբ կատարվող աշխատանքների վերաբերյալ:
Չնայած «Ժառանգություն» կուսակցությունը հանդիսանում է ոչ իշխանական ուժերից բաղկացած եռյակի անդամ, որին մաս են կազմում նաև ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, սակայն այսօր «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրել է անբարոյականության և ավտորիտարիզմի մեջ: «Քաղաքական գործիչները զսպում են իրենց էմոցիաները, իսկ նա, ով վիրավորում է, նրան ընդունում են` որպես բարոյականությունից զուրկ մարդու»,- հայտարարել է Զարուհի Փոստանջյանը:
«Վագա ֆարմի» ղեկավարը պնդում էր, որ դա դեղերի ստվերային շրջանառությունը կանխելու լավագույն գործիքը չէ։ Նրա մտահոգությունները հիմնականում ուղղված էին պարտադիր դրոշմապիտակավորման նպատակահարմարությանը և կիրարկման դժվարություններին, հատկապես` ցածր գներով դեղերի պիտակավորման պահանջը, քանզի դրանց ստվերային շրջանառությունն անարդյունավետ և իմաստազուրկ է։
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները հոկտեմբերի 14-ին, ժամը 08.30-ին, Երևանի Շերամի փողոցի 49 շենքից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Հասմիկ Կ.-ին:
Ոչ իշխանական ուժերի հանրահավաքը ցույց տվեց, որ հնարավոր է մի քանի ուժերի միասանականություն, առավել եւս այն դեպքում, երբ նրանց մեջ կա առաջնորդ կուսակցություն: Իսկ միասնականության հիմնական գործոններից մեկը ժողովրդի պահանջն էր, երկրի ծանր սոցիալական պայմանները, արտագաղթը, գործազրկությունն ու այլ խնդիրներ:
Կա մեկնաբանություն, որ իշխանությունների ձեռնարկած սահմանադրական բարեփոխումները ոչ թե համակարգային փոփոխության են առաջնորդում, այլ նույն համակարգում գործող հիմնական անձանց վերարտադրման են միտում: Առանց մտնելու այս բանավեճի մեջ, պարզապես չի կարելի զանց առնել նաեւ «թե թե»-ի տեսության իրականացման քաղաքականության մեջ սահմանադրության բարեփոխում կատարելու որոշումը, մանավանդ, որ նման հարցերով զբաղվող Վենետիկի հանձնաժողովը իբրեւ եւրոպական կառույց բարեփոխման գաղափարին տվել է դրական գնահատական:
«Ես պարտավոր եմ անել այն ամենը ինչ կարող եմ և այն ծրագրերի շրջանակներում, և այն իմ գործընկերների հետ, որոնք իմ պես լծված են աշխատանքին: Պարտավոր եմ»:
Վարչապետը, շնորհավորելով հյուրերին՝ կազմակերպության տասնամյակի առթիվ, ողջունել է Արցախում նրանց կողմից իրականացվող ծրագրերը՝ կարևորելով տարեցների խնամքի վրա սևեռված ուշադրությունը: Ա. Հարությունյանն անդրադարձել է կառավարության որդեգրած սոցիալական քաղաքականությանը և ընդգծել հասարակական կազմակերպությունների կարևոր դերը դրա արդյունավետ կյանքի կոչման գործում:
Հոկտեմբերի 15-ին, ժամը 11.03-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 05.00-ին թունավորման նախանշաններով Լոռու մարզի Վանաձոր քաղաքի ԲԿ է տեղափոխվել Վահագնի գյուղի 1-ին փողոցի բնակիչ` 1967 թ. ծնված Ս. Ա.-ը:
Շառլ Ազնավուրը ձայնագրել է մոտ 1000 երգ, խաղացել է 60 ֆիլմում և վաճառել է ավելի քան 100 միլիոն սկավառակ:
BBC-ի՝ միջազգային լրահոսի բաժնի խմբագիր Փիթեր Հորոքսն անմիջապես դա որակել է որպես «գրաքննություն»՝
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին` դիվանագիտական առաքելությունը մեր երկրում ավարտելու կապակցությամբ:
Ուկրաինայի կառավարության առաջ քաշած «Պատ» նախագծի գլխավոր նպատակը դիվերսիոն խմբերին կանգնեցնելն է:
Արտաքին զննությամբ մահացածի դեմքին հայտնաբերվեցին բռնության հետքեր: Անհետաձգելի գործողություններով շուտով պարզվեց, որ մահացածը Ոսկետափ գյուղի բնակիչ Կարեն Բարսեղյանն է: