
Արդվի գյուղում ասֆալտապատ է միայն դպրոցի տարածքը (տեսանյութ)

ankyun3.am-ը գրում է. Արդվեցիներն իրենց գյուղի հիմնախնդիրներից մեկը անբարեկարգ ճանապարհներն են համարում: Գյուղը, չի կարելի ասել, թե կտրված է աշխարհից, քանի որ ամբողջ տարվա ընթացքում բազմաթիվ հյուրեր է ունենում, ովքեր նաև «Օձի պորտ» սրբավայր են գալիս։ Սակայն ուխտավորներն էլ գյուղացիների նման որոշ խնդիրների առաջ են կանգնում՝ ճանապարհների պատճառով։ Արդվեցիները կարծում են, որ իրենց գյուղի ճանապարհների ասֆալտապատման հարցն անհապաղ պետք է լուծվի: