«Բաց դատավարությունը Հայաստանում միակ պաշտպանվելու միջոցն է». Ժաննա Ալեքսանյան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Բաց դատավարությունը Հայաստանում միակ պաշտպանվելու միջոցն է»։
Վաղը մեկնարկում է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի և կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի քրեական գործիով դատավարությունը։
«Մայր Հայաստանն» այսօր ցույց էր կազմակերպել ԲԴԽ-ի առջև՝ պահանջելով, որ մեկնարկելիք դատավարությունը լինի բաց։ «Բաց դատավարությունը Հայաստանում միակ պաշտպանվելու միջոցն է», հայտարարում էին ակցիայի մասնակիցները
Ահա նրանց 3 պահանջները․
1. Որևիցե պարագայում դատավարությունը չանցկացնել փակ ռեժիմով։ Եթե պետական գաղտնիքի դրվագ կա, այդ հատվածը կարելի է անել փակ, բայց բուն դատավարությունը պետք է լինի բաց, հրապարակային և հանրության համար հասանելի։ Նախաքննության ընթացքում քաղաքական իշխանության կողմից ներկայացված մեղադրանքներն արդեն իսկ փլվել են։
2․ Ապահովել դատավարության մասնակիցների իրավունքների և անմեղության կանխավարկածի լիարժեք պահպանումը։
3․ Կալանքը չվերածել պատժի միջոցի․ այն պետք է կիրառվի բացառապես օրենքով սահմանված հիմքերի և նպատակների շրջանակում՝ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»:

