
Բնակչությունը կենտրոնանում է Երևանում

Չնայած արտագաղթին, Երևանի բնակչությունը հետզհետե ավելանում է: Այսինքն՝ մեծանում է Հայաստանի ուրբանիզացիան, շրջանները դատարկվում են, իսկ մայրաքաղաքում բնակչության կենտրոնացում է տեղի ունենում:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ Երևանում 2012թ. հաշվառվել է 1 մլն 61 հազար մարդ, 2013-ին՝ 1 մլն 66.3 հազար, 2014-ին՝ 1 մլն 68.3 հազար:
Ի դեպ, առավել շատ բնակչություն ունի Երևանի Շենգավիթ համայնքը՝ 137.8 հազար մարդ, Մալաթիա-Սեբաստիա ՝ 134.4 հազար, ապա Նոր Նորքը՝ 128.4 հազար, իսկ ամենաքիչը՝ 9700 մարդ, բնակվում է Նուբարաշենում: