Սեյրան Օհանյանը ընդգծել է, որ չնայած գնումների գործընթացի բարելավման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի կողմից իրականացվող մեծածավալ աշխատանքներին, այդուհանդերձ, որոշ սպաների անհետևողական աշխատանքի և պարտականությունները ժամանակին չկատարելու պատճառով ի հայտ են գալիս մի շարք խնդիրներ:
Ես Գագիկ Ծառուկյանի հետ ոչ մի թշնամանք չունեմ: Ես հարգել եմ իրեն, լավ էլ գործեր է անում, իր ունեցվածքից ողորմություններ է տալիս: Չկա մի կուսակցություն, որ մեջը լավ կամ վատ մարդիկ չլինեն, գյուղ չկա, որ շուն չլինի: Նրանք բոլորն էլ հայ են, հայի զավակներ են, բայց էս պահին, պատերազմական այս պայմաններում իշխանափոխության պահանջ դնելը աբսուրդ է:
Մրցույթում հաղթող են ճանաչվել Արմեն Շուրայի Հարությունյանը, Արայիկ Գառնիկի Ղազարյանը և Նելիկ Նիկողոսի Հարությունյանը:
Հոկտեմբերի 9-10-ը Թբիլիսիում գտնվող ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը հանդիպել է Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևան Կիպիանիի հետ:
Անհայտ անձը կամ անձինք հրազենով Առինջ գյուղում, Մհեր Մկրտչյան փողոցում կրակոցներ են արձակել BMW մակնիշի 10 ԼO 222 համարանիշի ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով վարորդը և նրա ուղևորը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Ոստիկանության հոսպիտալ:
Հոկտեմբերի 13-ին, ժամը 15.37-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի «Վահագն» առողջարանի մոտակայքում ավտոմեքենան թեքվել է. առկա է կողաշրջվելու վտանգ:
Ավան և նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նպատակահարմար չի գտել քաղաքագետ Սուրիկ Սուրենյանցի վերաբերյալ քրեական գործը քննել առանձին և ուղարկել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ երկու գործերը միասին քննելու համար:
«Սիրիան բազմաթիվ հայերի ու ասորիների համար երկրորդ հայրենիք է: Ցավով պետք է նշեմ, որ այսօր Սիրիայի հայկական և ասորական համայնքներն այդ երկրի ժողովրդի հետ շարունակում են մարդկային և նյութական մեծ կորուստներ կրել»,- ընդգծեց Նորին Սրբություն Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդը։
Հոկտեմբերի 11-ին, ժամը 00.30-ին, Ղուրսալի գյուղում գտնվող գիշերային ակումբից ոստիկանության Սպիտակի բաժնում ահազանգ է ստացվել, որ ակումբի բակում վիճաբանություն է տեղի ունենում:
Ավտոտնակում այս ամիսներին ցուրտն ու խոնավությունն անտանելի են. տնակում գազ չկա, ընտանիքը կերակուրը պատրաստում է էլեկտրական սալիկի վրա: Ամեն ամիս, ինչպես Նարինեն է պատմում, միայն էլեկտրաէներգիայի համար վճարում են 10-11 000 դրամ, ջուրը տարաներով ու դույլերով բերում-հասցնում են փողոցում գտնվող ծորակից կամ երբեմն-երբեմն օգտագործում իրենց բաղնիք կոչվող սենյակի ծորակի ջուրը:
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 00:10-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծոծրակի շրջանի սալջարդ-պատռած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել անհայտ տղամարդու դիակ։ Քննությամբ պարզվել է, որ մահացածը ԻԻՀ քաղաքացի Էսֆամեդիար Քավիանն է։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը դիմել էր ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում քանի ծառայող է աշխատում, նրանցից քանիսն են ղեկավար պաշտոնում, քանիսը՝ շարքային, քանիսն են արական սեռի, քանիսը՝ իգական: Միաժամանակ, Ա. Սաքունցը խնդրել էր տեղեկատվությունը տրամադրել ըստ կոչումների:
Հոկտեմբերի 10-ին Մինսկում, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում վերջապես ստորագրվեց այդ միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, որն ուժի մեջ է մտնելու 2015 թվականի հունվարի 1-ից: Հիշեցնենք, որ մինչ օրս պայմանագրի ստորագրման մի քանի ժամկետներ էին հայտարավել, որոնք, սակայն, տարբեր պատճառներով հետաձգվել էին: Ի վերջո, ի՞նչ պայմաններով է Հայաստանն անդամակցում այդ միությանը, ի՞նչ է ստանալու ու ի՞նչ է կորցնելու Հայաստանը դրա արդյունքում, արդյոք այդ գործընթացը կունենա՞ նաև ներքաղաքական ազդեցություն:
Ուժեղացվել է հսկողությունը պետական սահմանի ինչպես օդային, այնպես էլ ցամաքային անցակետերում։ Տեղադրվել են ջերմացուցիչներ, որոնք հնարավորություն են ընձեռում հեռավորության վրա հայտնաբերելու ջերմող հիվանդներին։ Ձեռք են բերվել անհատական պաշտպանիչ արտահագուստների լրակազմ` անհրաժեշտության դեպքում կիրառելու համար։
«ԴԱՆԴԻ ՓՐԻՇՍ ՄԵԹԱԼՍ ԿԱՊԱՆ» ՓԲԸ՝ 3մլրդ 809մլն դրամ, «ՔՐԱՈՒՆ ՔԵՄԻՔԱԼ » ՍՊԸ՝ 9մլն դրամ, «ԱՐ-ԳՈ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ` 8մլն դրամի, «ԿԱՖԵ ԴՅՈՒ ԲՐԱԶԻԼ» ՍՊԸ՝ 5.6մլն դրամ և այլն:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 10.30-ին, Երևանի Մուրացանի փողոցից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Ստեփան Պ.-ն:
«Արդարադատությունը գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ կատարվում և հարգվում են դատարանի որոշումները։ Դատական կատարողի մասնագիտությունը բավարարում է արդարադատության իրավաչափ անհրաժեշտության պահանջը։ Այս պահանջը բավարարելու նպատակով մեր մասնագիտությունը, ինչպես նաև արդարադատությունն առհասարակ, պետք է մշտապես ինքն իրեն մարտահրավերներ նետի։ Այդ մարտահրավերը միայն մեկ նպատակ է հետապնդում՝ հնարավորինս պատշաճ բավարարել արդյունավետ և որակյալ արդարադատություն ունենալու պահանջը, առանց որի քաղաքակրթությունը քաոսի մեջ կհայտնվի»։
Այսօր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի հրավերով Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Դեսպանի կեցավայրում աշխատանքային ճաշ է ունեցել վերջինիս հետ:
Եվ թեև ռուս-չինական հարաբերություններն ամրապնդվում են, դա մեծ հաշվով հիշեցնում է հաշվարկային և ոչ թե սիրո արդյունքում ամուսնության:
Համապատասխան հերքմամբ հանդես է եկել Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վստահություն է հայտնել, որ 2015 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կհասնի 100 միլիարդ դոլարի:
«Պրոբլեմը այն չի, որ ինչ-որ մեկը ջղաձգվում է, պրոբլեմը այն է, որ մարդիկ փորձում են խոսել մի քաղաքական գործընթացի մասին, և գնահատակններ տալ՝ ելնելով անկապ ելակետերից: Նախ՝ եթե դուք Եվրասիական տնտեսական միության դեմ եք և համարում եք, որ դա հանցագործություն է, ո՞վ էր խանգարում ձեզ հենց նույն օրը, փառք Աստծո, մի քանի այլ հրապարակ կա Հայաստանում, գնալ և ելույթ ունենալ այնտեղ, և բողոքել Սերժ Սարգսյանի դեմ, ով ստորագրել է այդ պայմանագիրը: Հիմա ես իրենց մեղադրում եմ, այդ 20-30 ջղաձգվողներին, նրանց բոլորին մեղադրում եմ Հայաստանի ինքնիշխանությունը ծախելու համար»:
Տնտեսական ճնշման պատճառով Մոսկվայում աճում է էլիտայի պառակտումը:
Ներկայացնելով իր անձնական տեսակետը` Ուրիխանյանը հստակ դիրքորոշում չհայտնեց`ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դրակա՞ն քայլ էր, թե՞ բացասական, սակայն նշեց, որ այստեղ կան մի շարք հարցեր: Օրինակ` Հայաստանը, դուրս գալով մոտ 170 միլիոնանոց շուկա, մոտ 800 ապրանքատեսակների վերաբերյալ արտոնությունների գծով ունենալո՞ւ է հնարավորություն ապահովել բավական մեծ եկամուտներ, մուտքեր պետբյուջե, թե՞ , ինչպես միշտ, տնտեսական մենաշնորհներն իրենց դերը պիտի կատարեն, երկրորդը, կվերագործարկվի՞ աբխազական երկաթգիծը, թե՞ ոչ, և, ընդհանրապես, ի՞նչ տնտեսական վիճակի է հանգելու Հայաստանը` միանալով ԵՏՄ-ին:
Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի ու մյուսների գործով այսօրվա նիստում վկա Արմեն Մանուկյանը հայտնեց, որ ռուսաց Նիկոլայ ցարի դիմերեսով ոսկե մետաղադրամն ու կոնյակն իր կինը նվիրել է Միսակ Մարտիրոսյանին՝ ծննդյան օրվա առթիվ:
Նախագծի նախաձեռնողը «Սվոբոդա» կուսակցության պատգամավորներն են:
Հոկտեմբերի 7-ից Սյունիքի մարզում հացն էժանացավ. 600 գրամ հացը այժմ վաճառվում է 200 դրամով, մինչդեռ մինչ այդ 500 գրամ հացը վաճառվել է 240 դրամով: Նման որոշում կայացվել է Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակված Սուրիկ Խաչատրյանի միջամտությամբ: Ըստ մարզպետարանի տարածած հաղորդագրության, Սուրիկ Խաչատրյանը հանդիպել է Սյունիքի հաց արտադրողների հետ, եւ հացի գնագոյացման վերաբերյալ համատեղ խորհրդակցությունների արդյունքում որոշում է կայացվել հացի գնի հարաբերակցությունը՝ նախկին 240 դրամ 500 գրամ հացի դիմաց, դարձնել՝ 600 գրամի դիմաց 240 դրամ:
Փաստաթուղթը ստորագրվել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ու նրա չինացի գործընկեր, Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանի հանդիպման ժամանակ:
Կոտայքի մարզի գյուղերից մեկից, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, տղամարդու դիակ է հայտնաբերվել:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 դեպք, որոնք բացահայտվել են: