Ադրբեջանում ստեղծվել է «Զինված ուժերում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ աշխատանք կազմակերպելու համար ցուցում»:
Հանդիպման ընթացքում արծարծվել են հաջորդ տարի մարտին Հայաստանում «Եվրանեսթ»-ի նստաշրջանի անցկացմանը վերաբերող հարցեր: Քննարկումներ են եղել նաև ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ու դրա դրդապատճառների, ԵՄ-ի հետ Հայաստանի հետագա համագործակցության հեռանկարների, ԼՂ հիմնահարցի, Իրանի և Վրաստանի հետ Հայաստանի հարաբերությունների շուրջ։
Այդ թիվն աճել է գրեթե մեկ միլիոնով:
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը Սահմանադրության փոփոխությունների կոնկրետ փաթեթի նախապատրաստման արժեքավոր եւ հուսալի հիմք է, ինչը կամրապնդի ժողովրդավարական արժեքները եւ կստեղծի իրավունքի գերակայության եւ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ապահովման անհրաժեշտ պայմաններ:
Հոկտեմբերի 14-ին, ժամը 22.00-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սիլիկյան թաղամասի 10-րդ փողոցի թիվ 20 հասցեի դիմաց բախվել է «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենայի:
Շաբաթական կգրանցվի վարակման 5000-10.000 դեպք:
Զուրաբ Աբաշիձեն այսօր մեկնում է Պրահա:
Հանդես գալով ճառով՝ Շանթ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց բոլոր փաստաբաններին, որոնք փորձել են պաշտպանել իրենց: Նա հատկապես շնորհակալություն հայտնեց փաստաբան Ինեսսա Պետրոսյանի, Արա Զաքարյանին, Հովհաննես Քոչարյանից: Միևնույն ժամանակ Շանթ Հարութունյանն ասաց, որ ինքը հիասթափված է փաստաբանական ինստիտուտից: Որպես օրինակ Շանթ Հարութունյանն ասաց, որ ակնհայտ անմեղ մարդուն պաշտպանելիս նշել է պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ, այսինքն՝ ենթադրաբար ընդունում են, որ անձը մեղավոր է:
«Ինչ վերաբերում է 2018 թվականի մասին խոսակցություններին, ապա պետք է շեշտեմ, որ դրանք ինձ մոտ զարմանք են հարուցում, ոչ միայն էթիկական տեսանկյունից, որովհետեւ նախագահի մանդատը չորս տարի շարունակվում է, այլ նաեւ աշխարհայացքային տեսանկյունից, որովհետեւ շատ ու շատ քաղաքական գործիչների վաղվա օրն է մշուշոտ, ուր մնաց 2018 թվականը»:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը ունի միացյալ հարթակի, այսինքն՝ միասնական հանրահավաքի իր օրակարգը, որը նա առաջարկում է եռյակին: 8 կետից կազմված օրակարգում առաջարկվում է, որ «Ժառանգությունը», ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն ԱԺ-ում սկսեն Սերժ Սարգսյանին պաշտանանկության իմփիչմենթի գործընթաց, ԲՀԿ-ն հայտարարի, որ ճանաչում է Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին որպես հանցագործներ, և հետամուտ է լինելու նրանց քրեկան հետապնդմանը և ազատազրկմանը, որը կվերահաստատեն նաև ՀԱԿ-ը և «Ժառանգությունը», ապօրինի ձեռք բերված կամ սեփականաշնորհված գույքը կվերադարձվի պետությանը, պետությանը պետք է վերադարձվի նաև ՀՀԿ-ում, ԲՀԿ-ում Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի մերձավոր օլիգարխների ապօրինի ձեռք բերված ունեցվածը:
Տավուշի մարզի Պտղավան համայնքում արձանագրվել է սնկից թունավորման 1 դեպք` մահվան ելքով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման հավանական պատճառը Տավուշի մարզի Պտղավան գյուղի բնակիչ` Գիգաուրի Մակեդոնի (10տ.) կողմից դաշտից հավաքած հում սնկի օգտագործումն է:
Եվասիական տնտեսական միությանը ՀՀ-ի անդամակցության պայմանագրում Հայաստանի և Ղարաբաղի միջև մաքսակետ տեղադրելու մասին կետ չկա: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար Վիկտոր Բոնդարևը:
Անդրադառնալով ներպետական բարեփոխումներին՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու ուղղությամբ, ինչը հնարավորություն կստեղծի ունենալ ավելի ընդծված խորհրդարանական կառավարման համակարգ՝ ապահովելով առավել ինստիտուցիոնալ ժողովրդավարություն, ինչին համաձայնեց նաև Հեիդի Հաուտալան։
«Նորից մեր ապրանքները Վրաստան են գնալու 0 դրույքաչափով, նորից Վրաստանից ապրանքնրեը գալու են 0 դրույքաչափով: Դա հստակ է: Նոր պայման Վրաստանի հետ կապված չկա: Նրանք էլ են շատ անհանգստանում: Մենք ամսի 6-10-ը պաշտոնական այցելությամբ գտնվում էին Վրաստանում, ու ասվել է, որ սա լավագույն հնարավորությունն է, որ մենք ցույց տանք, որ 2 տարբեր տնտեսական կառույցների անդամակցած երկրների համագործակցության արդյունքում ինչպիսի դրական արդյուքնի կարելի է հասնել, եթե հիմնական, լուրջ քաղաքական հարցադրումներ չկան»,- նշեց նա:
Նավթի գնանկմանը վերջին օրերին նպաստել են Նավթ արտահանող երկրների կազմակերպության մի շարք անդամներ:
«Որպես նորությունների աղբյուր ես հանրահավաքները չեմ դիտում։ Հանրահավաաքներին հետևում եմ իրենց նպատակի տեսակետից։ Բայց ամենանոր բանն ինձ համար ժողովրդի միջոցով անկախության կորուստը ողջունելն էր»,– «Աոավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին՝ Ձեր կարծիքով, հոկտեմբերի 10-ի հանրահավաքում հնչած ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում նորություններ կայի՞ն, թե՞ նախորդ ելույթների կրկնությունն էր, ասաց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Ալբերտ Բաղդասարյանը։
Ռուսաստանը դեռ շարունակում է կոպտորեն խախտել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու անտեսել ստանձնած պարտավորությունները:
Ջեն Փսակին հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերի կողմից PKK-ի դեմ ձեռնարկած ռազմական գործողությունը կապ չունի Քոբանիի դեպքերի հետ:
Այս մասին երեկ Էրդողանի հետ հանդիպման արդյունքներով լրագրողներին հայտնել է Բելառուսի Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Անատոլի Ռուբինովը:
«ԱՄՀ-ն իր որոշակի մեթոդոլոգիաներ ունի և միայն Արևմուտք-Ռուսաստան սանկցիաների հետ չի կապված: Դա կապված է համաշխարհային տնտեսության մեջ ռիսկերի գոյության հետ և այդ առումով իրենք ավելի զգուշավոր են, քան իրական տնտեսությունում մենք ենք այդ հարցերը քննարկելիս զգուշավորություն է ի հայտ բերում»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ պատասխանելով հարցին, թե ԱՄՀ-ն ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը նվազեցրել է կրկնակի, ի՞նչ է մտածում ՀՀ կառավարությունը:
Համաձայն Միջազգային տեղեկատվակայնության ակադեմիայի կողմից Սուրիկ Խաչատարյանին տրված դիպլոմի` հաստատվում է նրա կողմից պետական կառավարման փիլիսոփայության դոկտորի կոչում ստանալը: Ներկայացնում ենք գիտական կոչման վավերագրի պատճենը թարգմանությամբ.
«Կարծում եմ՝ Հայաստանում չկար որևէ քաղաքական ուժը, որը չգտներ, որ Հայաստանի համար լավագույն տարբերակը «և՛-և՛»-ի տարբերակն էր, բայց, ցավոք սրտի, 2009 թվականից սկսվեցին գործընթացներ, որոնք այս կամ այն կերպ մեզ ստիպելու էին «կա՛մ-կա՛մ» ընտրությունը կատարել»,- այսօր լրագրողների հետ հանդիխման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակեցելու մասին:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքից առաջ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկացել է հանդիպես եռյակի մյուս կուսակցությունների ղեկավարների`Գագիկ Ծառուկյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:
Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 14-ին հանդիպում է ունեցել Միջխորհրդարանական միությունում Լիբանանի Հանրապետության պատվիրակության հետ:
Նրա խոսքերով՝ Թուրքիայի ու ԵՄ-ի միջև հարաբերությունները մնում են նախկին մակարդակի վրա:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հարցով դիմել է Վարչական դատարան՝ նրան մեղադրելով պաշտոնական դիրքը չարաշահելու և իր անձի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը փորձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանի միջոցով պարզել` արդյո՞ք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահ առաջադրվելուց հետո Գ. Ծառուկյանն իր թեկնածությունը կառաջադրի՞, թե՞ ոչ:
Ձերբակալվել է 45 մարդ:
Հոկտեմբերի 15-ի դրությամբ հանրապետությունում մթերվել է 181.909 տոննա խաղող: