ԱՄՆ-Իրան պատերազմը՝ Թուրքիայի կառավարության նիստի օրակարգում

Սեպետմբերի 7-ին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կկայանա կառավարության նիստ։ Օրակարգային հարցերի թվում կլինեն «Ահաբեկչությունից զերծ Թուրքիա» ծրագիրը, ռուս-ուկրաինական հակամարտությունը, ԱՄՆ-Իրան պատերազմը և իրավիճակը Հորմուզի նեղուցում։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:

Նշենք, որ օրերս Բիշքեկում կայացել էր «Շանհայի համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը, որտեղ Էրդողանը հանդիպել էր Ռուսաստանի նախագահ Վալադիմիր Պուտինի հետ։ Հանդիպման մանրամասները ևս կքննարկվեն կառավարության նիստի ընթացքում։

Բացի այդ կքննարկվեն նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիակով պայմանավորված նավթի գների բարձրացման հարցը, տարածաշրջանային ու ռազմավարական ազդեցությունը Թուրքիայի վրա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930