Բաժիններ՝

Նավթի գների իջեցումը ունի մեկ նպատակ՝ դժվարին դրության մեջ դնել Ռուսաստանին. Վարդան Բոստանջյան

Ռուսաստանի ֆինանսական հզորությունը պայմանավորված է նավթի իրացմամբ, և համաշխարհային շուկաներում սև ոսկու գների իջեցումը հետապնդում է նպատակ, որ ՌԴ-ն հայտնվի կաշկանդված, դժվար դրության մեջ: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց նախկին պատգամավոր, տնտեագետ Վարդան Բոստանջյանը:

«ՌԴ բյուջեն հաշվելիս հիմնականում ելնում են նավթի իրացման գներից, և գների կայունության պայմաններում, բնականաբար, իրենց ծրագրերն ամբողջովին իրականացնում են: Եթե գների անկում է նկատվում, ըստ էության, անկախ ամբողջ աշխարհում տվյալ ոլորտում գործող մրցակցության ռեժիմներից, ՌԴ-ի համար ֆինանսական ռեսուրսների առումով առաջանում է դժվար վիճակ: Եվ Արևմուտքը հետապնդում է նման նպատակ ու չեն էլ թաքցնում»,- ասաց Վ.Բոստանջյանը:

Ըստ նրա՝ այս իրադրությունը Հայաստանի վրա որոշակի ազդեցություն կունենա, բայց ոչ մեծ. «Հայաստանն այդ հարաբերությունների մեջ չնչին տեղ ունի, և տնտեսական անվտանգության առումով չի կարող մեծ ազդեցություն ունենալ»:

Նշենք, որ միջազգային բորսաներում նավթի 1 բարելի գինը 90 դոլարից էլ ցած է իջել և շարունակում է նվազել: Ընդհանուր առմամբ, այս տարվա սկզբից նավթի գնի անկումը կազմում է մոտ 20 %։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս