Սերն այն է, երբ մայրս սուրճ է պատրաստում հայրիկիս համար և մինչև բաժակը նրան տալը փորձում է սուրճը՝ համոզվելու համար, որ այն համեղ է:
Քաշի ավելացումը կապված է ոչ թե սննդի ծավալի, այլ դրա կալորիականության հետ: Սնունդը, որն ընդունում եք սկզբում, ենթարկվում է մարսողության և ներծծվում է, այնուհետև վերածվում է ճարպի: Այս պրոցեսների արագությունը կապված է սննդի բնույթի և օրգանիզմի առանձնահատկությունների հետ: Այսպիսով, եթե մի քանի օր առաջ չափից շատ եք կերել, այսօր կշեռքը մեծ թիվ ցույց կտա:
Վարորդները տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենաները:
Վարչապետն Ուսուցչի օրվա կապակցությամբ, մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում և կրթության և մանկավարժության բնագավառներում ներդրած ավանդի համար հանրապետության տարբեր մարզերը ներկայացնող մի խումբ մանկավարժների պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրերով:
Հոկտեմբերի 6-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Նրա խոսքով՝ հարկային կանխավճարների մեխանիզմը, որը երկար ժամանակ էր գործում, 2015թ.-ին չեղյալ կհամարվի:
Նա մտահոգիչ է համարում նաև այն, որ ԱՄՆ-ի կողմից «գրին քարտ» ստացողները հեռանում են երկրից, թեև նրանց թիվը ընդհանուր արտագաղթի ծավալի մեջ 3 տոկոս կարող է կազմել։
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ալկոհոլ օգտագործած վիճակում, Արտաշատ քաղաքում գտնվող ակումբներից մեկում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ ՝ մոխրամանը փոխելու հարցի շուրջ վիճաբանության մեջ մտնելով ակումբի մատուցողուհու հետ, վերջինիս հասցեին անպարկեշտ արտահայտություններ անելով, գարեջրի պարունակությունը սեղանին լցնելով, գարեջրի շիշը ձեռքին հասարակական վայրում ակումբի պարահրապարակում պարելով՝ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը:
Վլադիմիր Պուտինը պատրաստվում է իշխանության ղեկին մնալ ևս երկու տասնամյակ:
Արցախի Նախագահը ողջունել է Բուրգ լե Վալանս և Շուշի քաղաքների միջեւ բարեկամության հռչակագրի ստորագրումը` համագործակցության այս ուղղությունը համարելով Արցախի և Ֆրանսիայի միջև կապերի ամրապնդման հիմքերից մեկը:
Ավելի վաղ հաղորդվել էր, թե Կիմ Չեն Ինը ծնկների շրջանում ենթարկվել էր վիրահատության:
Վրաերթի ենթարկվածները ամուսիններ են և նրանց 1,5 տարեկան երեխան: Նրանք այս պահին գտնվում են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, որտեղից ֆոտոլրագրողին ասել են, որ նրանք գտնվում են կայուն ծանր վիճակում:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՓՋ-ի ՕԽ-ն` հատուկ տեխնիկայով: Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 35PO085 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել կամրջի երթևեկելի հատվածից և հայտնվել ցամաքած Ազատ գետում:
Պարզվել է, որ Սարալանջի փողոցի թիվ 237/10 հասցեի մոտակայքում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացուն:
Քննությունն ուսանողների մոտ հարուցում է մեծ սթրես, որը կարող է բացասաբար անդրադառնալ առողջության վրա: Գիտնականները բացահայտել են, որ եթե քննությունից առաջ բոլոր անհանգստությունները գրավոր ձևով արտահայտվեն, ապա սթրեսի մակարդակն էապես կնվազի:
Նախօրեին Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան հայտարարել էր, որ մտադիր է փակել վրաց-աբխազական սահմանին ընկած հինգ անցակետ:
Որոնողական աշխատանքների արդյունքում հրշեջ-փրկարարները Լաստիվեր կոչվող հանգստյան գոտուն հարակից անտառում հայտնաբերել են Ա. Դ.-ին, Ա. Ս.-ին և ուղեկցել մինչև ճանապարհի երթևեկելի հատված, որտեղից էլ քաղաքացիները ինքնուրույն շարունակել են ճանապարհը:
Դերասանուհի Ելենա Բորիսենկոյին փոքր ժամանակ տատիկն ասում էր «մեյմուն», որովհետև բոլորի ձևերն անում էր: Բայց երբ «մեյմունից» հետո տատիկը նրան դերասան էր անվանում, աղջիկը վիրավորվում էր և անընդհատ կրկնում, որ դերասանը «մեյմուն» չէ, լուրջ բան է: Հետո Հենրիկ Մալյանի զարմիկը Ելենային տանում է Խաչիկ Չալիկյանի թատրոն, երբ նա ընդամենը 6 տարեկան էր. «Ես հայտնվեցի ճիշտ տեղում, Խաչիկն ինձ ամեն ինչ տվեց: Թե մարդկային տեսակս, թե թատրոնի հետ կապված ամեն ինչն իր միջոցով է ձևավորվել ինձ մոտ: Ճիշտ է, վերջերս էլ չեմ շփվում Խաչիկի հետ, բայց գնահատում եմ այն, ինչ տվել է ինձ»,- անկեղծանում է Ելենան:
Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ շվեդական կողմի տվյալ հայտարարությունը գնահատում է որպես չմտածված:
Ուսուցչի օրվա կապակցությամբ, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում, օրհնության կարգին մասնակից պաշտոնյաների եւ ավագ դպրոցների տնօրենների մասնակցությամբ տեղի է ունեցել «Գրաբարյան օրեր» ծրագրի շնորհանդեսը:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Մեթյու Կլանդերը:
Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցները համեմատաբար նոր են կիրառվել, հիմնականում գյուղմթերքների ոլորտն է, իսկ Հայաստանը գյումթերք միշտ էլ արտահանել է ՌԴ:
Ես բարձր եմ գնահատում բոլոր հայերին, անկախ նրանից՝ Հայաստանից են, թե Լեռնային Ղարաբաղից, ովքեր մեծ ներդրում են ունցել իրենց երկրի զարգացման համար: Գործարարները, ովքեր վաստակած գումարը ներդնում են հայրենիքի մշակույթի, էկոլոգիայի, կրթության զարգացման համար, պակաս հարգանքի չեն արժանի, քան երաժիշտները:
Ընդդիմությունը նույն բանն է: Այսինքն՝ընդդիմությունը կորցրել է այն, ինչի համար ինքը ստեղծված է. եթե բացես քաղաքագիտական դասագիրք, այնտեղ ասվում է՝ ինչ ասել է «ընդդիմություն», ինչ՝ ձախեր, աջեր, կենտրոնամետ և այլն: Մեզ մոտ աջ, ձախ, ոչինչ չկա, կա Կառավարություն և ընդդիմություն, որն էլ ստեղծել է մի մարդ, որը աղքատ է ու բողոքում է:
Նրանք դա առավել հավանական են համարում, քան՝ Կատարում մրցաշարն անցկացնելու իրավունքի պահպանումը:
«Առաջին լրատվական»-ի հարցազրույցը ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի հետ. – Պարոն Մինասյան, վերջին հարյուրամյակում Հայաստանը երկու անգամ պետականություն նվաճեց: Հիմա, երբ Հայաստանը ԵՏՄ անդամակցության ճանապարհին է, շատերը փաստում են, որ պետականության կորստի առջև ենք կանգնելու: Ինչպե՞ս ենք վարվում մենք մեր պետականության հետ: Իսկապես, երբ մենք հարյուր տարվա հեռավորությունից դիտարկում ենք պատմական իրողությունը և Առաջին […]
Սեպտեմբերի 22-28-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 61.9 մլն ԱՄՆ դոլար:
Նոր Շոտլանդիա նահանգի Բելլ կղզու 78-ամյա բնակիչը երջանիկ տոմսը գնել է տեղի դեղատանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ է նշանակվել Աշոտ Հակոբյանը:
Իր երկարատեւ ստեղծագործական կյանքի ընթացքում Լյուբիմովը հանդես է եկել Վախտանգովի անվան թատրոնում, Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում (МХАТ): Այնուհետեւ հիմնադրել է Տագանկայի թատրոնը եւ գրեթե կես դար աշխատել այնտեղ՝ բեմադրելով ավելի քան 50 ներկայացում: