Ռուսաստանը համաձայնությունների չի գնում առանց շահերի բալանսի. Լավրով
Ռուսաստանը որևէ համաձայնության չի գնում առանց կողմերի շահերի բալանսի, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Լավրովը նշել է, որ Ռուսաստանի և այլ երկրների միջև պայմանավորվածությունները հիմնված են պրագմատիզմի և փոխադարձ շահերի հաշվառման վրա։
«Ամեն անգամ, երբ մենք ինչ-որ մեկի հետ պայմանավորվում ենք, դա տեղի է ունենում պրագմատիզմի հիման վրա։ Առանց շահերի հավասարակշռության մենք որևէ համաձայնության չենք գնում»,- ասել է Լավրովը։
Ռուսաստանի ԱԳ նախարարն անդրադարձել է նաև այլ երկրների հետ Մոսկվայի հարաբերություններում ազգային առանձնահատկությունների դերին։

