Գրենլանդիայի ապագան պետք է որոշեն միայն Դանիան և Գրենլանդիայի ժողովուրդը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է Եվրամիության լիակատար համերաշխությունը Դանիայի Թագավորությանը և Գրենլանդիայի ժողովրդին։

«Եվրոպական միությունը հայտնում է իր լիակատար համերաշխությունը Դանիայի Թագավորությանը և Գրենլանդիայի ժողովրդին։ Գրենլանդիայի ապագան պետք է որոշեն բացառապես Գրենլանդիայի ժողովուրդն ու Դանիան։ Տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անխախտելիությունը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներ են»,- նշել է նա՝ ընդգծելով, որ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անխախտելիությունը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներ են, որոնք ենթակա չեն սակարկության։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930