«ArmProd EXPO 2014» միջազգային ցուցահանդեսը կանցկացվի Հայաստանում հոկտեմբերի 17-19–ը
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) Միությունը և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը հրավիրում են այցելել «ArmProd EXPO 2014» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որը տեղի կունենա 2014 թվականի հոկտեմբերի 17 – 19, հայտնում է LOGOS EXPO Center–ի մամուլի ծառայությունը։
Ցուցահանդեսը կանցկացվի «Yerevan Expo» ցուցահանդեսային համալիրում։ Հոկտեմբերի 18–ին դրա շրջանակում կկայանա Հայաստանի գյուղատնտեսության նախարարության կազմակերպած խոշորագույն «Ագրոֆորումը»` նվիրված գյուղատնտեսության զարգացման և գյուղմթերքի արդյունաբերական վերամշակման հարցերին։
«ArmProd EXPO 2014» ցուցահանդեսի հիմնական թեմատիկ բաժիններն են`
գինիներ, շամպայն, կոնյակ, օղի, լիկյոր, բնական հյութեր, գարեջուր, հանքային ջրեր և ոչ ալկոհոլային խմիչքներ, մսի և կաթնամթերքի արտադրություն, յուղի և ձեթի արտադրություն, սառեցված կիսաֆաբրիկատներ, պահածոյացված մրգեր և բանջարեղեն, հրուշակեղեն, սուրճ, թեյ, նպարեղեն, ծխախոտ և ծխախոտային արտադրատեսակներ, սննդարդյունաբերության սարքավորումներ, փաթեթավորման նյութեր, խցանափակման արտադրանքներ, տպագրական արտադրանք։ -0-
– See more at: http://arka.am/am/news/economy/armprod_expo_2014_17_19456_/#sthash.dp0Dhs2d.dpuf