Ուկրաինայի խորհրդարանի մոտ գրանցված բախումների հետևանքով տուժել է 15 ոստիկան
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի մոտ գրանցված անկարգությունների ժամանակ տուժել է 15 ոստիկան և ձերբակալվել է 21 օրինախախտ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն:
Նրա խոսքերով՝ Գերագույն ռադայի մոտ բախումներն արդեն ավարտվել են, և որ ոստիկանությունն ուժ է կիրառել օրենքով սահմանված կարգով: Գերաշչենկոն գրել է, որ սադրիչների ապօրինի գործողությունների հետևանքով տուժել է ոստիկանության 15 աշխատակից: Գերաշչենկոն չի բացառում, որ այսօրվա սադրանքների հետևում կարող են կանգնած լինել Ռուսաստանի հատուկ ծառայությունները:
Խորհրդարանի շենքի պատերի տակ բախումները սկսվել են այն բանից հետո, ինչ Գերագույն ռադան չի կարողացել օրակարգում ներառել Ուկրաինական ազգայնականների կազմակերպության-Ուկրաինական ապստամբական բանակի զինվորներին Երկրորդ համաշխահային պատերազմի ժամանակ որպես պատերազմող կողմ ճանաչելու մասին օրինագիծը:
Գերագույն ռադան 7 ապարդյուն փորձ է ձեռնարկել այդ ուղղությամբ: