Թուրքիան պետք է անպայմանորեն բացի Սիրիայի հետ իր սահմանը. Օլանդ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր հայտարարել է, որ Թուրքիան պետք է անպայմանորեն բացի Սիրիայի հետ սահմանը՝ ապահովելու համար սիրիական Քոբանի քաղաքի համար օգնություն.

«Այդ քաղաքը՝ Քոբանին, յուրաքանչյուր պահի կարող է հայտնվել ահաբեկիչների ձեռքում: Թուրքիան հստակորեն պետք է բացի իր սահմանները (օգնելու համար քաղաքի պաշտպաններ սիրիացի քրդերին)»:

Սիրիայի քրդերը Քոբանի (արաբական անվանումը՝ Այն էլ Արաբ) քաղաքում արդեն երեք շաբաթ է, ինչ դիմադրում են «Իսլամական պետության» զինյալներին և չեն կարողանում օգնություն ստանալ Իրաքից, քանի որ Թուրքիայի իշխանությունները հրաժարվում են բացել տարանցիկ միջանցք:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031