Հայկական բիզնեսը պետք է հեռանա միանձնյա կառավարման սկզբունքից. փորձագետ. ԱՌԿԱ
Հայկական բիզնեսը պետք է հեռանա միանձնյա կառավարման սկզբունքից: Ինչպես գրում է ԱՌԿԱ-ն, երեքշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է առաջնորդության զարգացման խոշորագույն համաշխարհային կենտրոններից մեկի` INSEAD բիզնես–դպրոցի պրոֆեսոր, առաջնորդության զարգացման KDVI հայտնի խորհրդատվական ընկերության նախագահ պրոֆեսոր Մանֆրեդ Կե դը Վրին (Manfred F.R. Kets de Vries)։
«Հայաստանում առաջնորդները բավականին վճռական են, ինչը բացատրվում է Հնագույն Հայաստանի և խորհրդային շրջանի միանձնյա ղեկավարմամբ, և դա հետք է թողել ղեկավարների գործունեության վրա»,– ասել է Կե դը Վրին «Ամերիա» ԸԽ կազմակերպված առաջնորդության հմտությունների զարգացման վարպետության դասի շրջանակում։
Ինչպես կարծում է փորձագետը, հայ ձեռնարկատերերի համար օգտակար կլիներ միջերկրածովյան տեսակի կազմակերպչական համակարգը, որին բնորոշ է առաջնորդության ցանցային սկզբունքը։
«Պետք է կարողանալ ձևավորել տարբեր թիմեր, այդ թվում` առանց առանձին առաջնորդի վիրտուալ կառավարման միջոցով, ինչը բարդ է անել Հայաստանում, որտեղ նախընտրությունը տրվում է մեկ տնօրենի կամ կառավարչի։ Հայաստանում առայժմ գործում է կառավարման խառը տեսակը` այսպես կոչված, կառավարվող ժողովրդավարություն, կառավարման նեոպատրիարխիկ համակարգ։ Բայց կան նաև դրական միտումներ, պարզապես պետք է մի փոքր ավելի բաց և շփվող լինել»,– ասել է Կե դը Վրին։
Նա նշել է, որ առաջնորդությունն ունի մի քանի ֆունդամենտալ հիմք` ինքներս մեզ կողքից գնահատելու ընդունակությունը ռացիոնալ որոշումներ ընդունելու համար, ստորադասներից առավելագույն արդյունք ստանալու հնարավորությունը, գոռոզության հաղթահարումը, թիմային աշխատանքը և արդյունավետ ու չլարող մթնոլորտը կոլեկտիվում։
INSEAD բիզնես դպրոցի մենեջմենթի պրոֆեսոր Էլիզաբեթ Անժելուի խոսքով, «Ամերիա» ԸԽ նախաձեռնած դասընթացները պետք է օգնեն հասկանալ սեփական անձը, զարգացնել հավակնությունները և սեփական ապագայի տեսլականը ու սովորել անձնական և պրոֆեսիոնալ հարաբերություններ կառուցել կոլեկտիվում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում