«Այս դատավորը մի բան է արել, որ ոչ թե Սովետական Միությունն է վերականգնել, այլ՝ Սովետական Միության ամենավատ ժամանակները, երբ լինում էին դեպքեր, որ կալանավորին ծեծելով՝ ստիպում էին ցուցմունք տալ, նա գալիս էր դատարան, դատարանում տեսնում էր՝ հարյուրավոր մարդիկ են նստած, ասում էր՝ վերջապես կարող եմ ճիշտն ասել, դատարանում ասում էր՝ ես այդ բոլորն ինձ վրա վերցրել եմ, որովհետև ինձ ստիպել են: Մեկ էլ հանկարծ այդ բոլորի ներկայությամբ սկսում էին ծեծել: Ասում էին՝ էս ի՞նչ ես անում, դրանք մեր մարդիկ են, ասել ես, պետք է շարունակես քեզ հանցավոր ճանաչել»:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 12.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ-Բեկի փողոցում բախվել է էլեկտրասյանը:
229 հյուրանոցներից 75-ը բաժին են ընկնում Երևանին։ Մարզերի մեջ այս առումով առաջատար են Կոտայքն ու Տավուշը, որոնցից յուրաքանչյուրում կա 33 հյուրանոցային օբյեկտ։ Հատկանշանակ է, որ ԱՎԾ տվյալներով, հյուրանոցային օբյեկտներ չկան Արարատի և Արմավիրի մարզերում։
Շուտով Ալավերդի քաղաքում նոր աղբամաններ կտեղադրվեն հների տեղում: Դրանց մի մասն արդեն անպիտան է դարձել և նպատակին չի ծառայում: Սակայն միայն աղբամանների մաշվածությունը չէ պատճառը, որ աղբամանների շրջակայքն աղտոտված է ավելի, քան մնացած վայրերը:
Սնունդ գնելու համար ամենից շատ հանրապետությունում ծախսում են Վայոց ձորում՝ ամսական մեկ շնչի հաշվով 23 682 դրամ։
Ըստ կենտրոնի տնօրենի՝ նախնական տվյալներով նրանք առողջ են, բայց կարանտինային շրջանը նրանց նկատմամբ չի ավարտվել:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 17 ավտոմեքենա. 8 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 9-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Թադեւոսյանի վարույթում գտնվող քրեական գործն ըստ մեղադրանքի Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի նշանակվել Է 2014թ. հոկտեմբերի 27-ին ժամը 10:00-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ստեփանակերտի նստավայրում;
Եթե խորհրդարանական թիմի հետ հանդիպման նպատակն էր քաջալերել Հայաստանի ազգային հավաքականին՝ Եվրո-2016-ի ընտրական մրցաշարում Սերբիայի հավաքականի հետ հանդիպումից առաջ, ապա ՊՆ-ի թիմի հետ խաղը միտված է զորակցել ՀՀ զինված ուժերին և հայ զինվորներին:
Տեսողական խնդիրներ ունեցող երեխաների համար նոր հնարավորություն է ստեղծվել: Նրանք կարող են հաճախել հանրակրթական դպրոցներ և սովորել նույն ուսումնական ծրագրերով:
Հանդիպմանը քննարկվել են Արցախի մշակույթի ոլորտի զարգացման հետ կապված մի շարք հարցեր:
Օրերս ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները պարզել են, որ սեպտեմբերի 28-ին, ժամը 14.00-ի սահմաններում,1965 թ. ծնված Գագիկ Չ.-ն Սարատովկա գյուղի վարչական տարածքում գտնվող Ստեփանավանի օդանավակայանի տարածքից գաղտնի հափշտակել է ցանկապատի 6 հենասյուն:
Հայաստանի տարբեր տարածաշրջաններին տարբեր հիվանդություններ են բնորոշ: Դա պայմանավորված է մի շարք գործոններով՝ բնակլիմայական պայմաններ, աշխարհագրական դիրք, տարածքի սոցիալ-տնտեսական վիճակ:
Բուժիչ նամակներ Դիմակներ Վիտամինային. Խառնեք 1-ական թ/գ գազարի և չիչխանի հյութեր և սերուցք։ Քսեք մաշկին։ Լվացեք 5-10 րոպեից։ Փափկեցնող. 1 ձվի դեղնուցը հարեք 1-ական թ/գ մեղրի և չիչխանի յուղի հետ։ Պահեք 10 րոպե, լվացեք գոլ ջրով։ Հակաբորբոքային` ճարպոտ մաշկի համար. Խառնեք 2-ական թ/գ չիչխանի պտուղ, երիցուկի ծաղիկ, սև հաղաջի տերև։ Չոր ծաղիկը և տերևը մանրացրեք։ […]
Ինչպես նշել է հանձնաժողովի նախագահ Լեւոն Մնացականյանը, մի քանի ամիս առաջ էր սխալը հայտնաբերվել, որից հետո հյուրանոցի ղեկավարությանն առաջարկել են շտկել դա, սակայն սխալը չի շտկվել մինչեւ վերջերս։
Քաղաքական առումով արդեն էական չէ սերնդափոխությունը՝ որպես փոփոխությունների, թարմության երաշխիք, քանի որ այդ սերնդափոխությունն ուղղորդված է: Ընդ որում, ուղղությունը ոչ թե առաջ է, այլ ետ…
Աղքատության ցուցանիշով առաջին տեղում Շիրակի մարզն է։ Այստեղ բնակչության շուրջ կեսը՝ 46%-ը, համարվում են աղքատ, 5.5%-ը՝ ծայրահեղ աղքատ։
Հոկտեմբերի 16-ին, ժամը 17.30-ին, մի զորամասից ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 15.00-ի սահմաններում 2 անհայտ անձինք կտրել են զորամասի ուղեկալի մոտով անցնող, զորամասին պատկանող 100 մ երկարության կապի մալուխը և փորձել գողանալ:
Նախարարի խոսքով՝ հիվանդության նպաստի դեպքում աշխատող անձը ստանում է ավելի քիչ, քան այն անձը, որը հիվանդացել է. «Ստացվում է, որ խրախուսում ենք հիվանդանալը»:
Օրերս ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակիցների կողմից ոստիկանություն բերման է ենթարկվել եւ անձնական խուզարկության ենթարկվել Իջեւանի քաղաքապետարանի տարածքային զարգացման եւ քաղաքաշինության բաժնի առաջատար մասնագետ Համլետ Հարությունյանը:
«Այսօր առավոտյան ես ծիածան տեսա, որն արդեն հրաշք է: Այն հայտնվել էր այնպես, ինչպես Նոյի տապանը Արարատի վրա: «Խաղաղության ծառ»-ն առաջարկեցի տեղադրել քաղաքի կենտրոնում, քանի որ ամբողջ հրապարակը խորհրդանշական է. Կաթողիկոսի արձանը կարծես օրհնում է այս ծառը, որը համայնքի սիրտն է, մշակույթի, վարչական շենքերի համախմբումն էլ ապահովում է հոգևորի և աշխարհիկի ներկայությունը»:
«Հայ ժողովուրդը 1988-89թթ. անկախության շարժում չսկսեց և չհասավ հաջողության, որ այսօր ինչ-որ մարդիկ մեր պետությունը նորից միացնեն Ռուսաստանին, իսկ մյուսները՝ դա համարեն անշրջելի: ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցության դեպքում ոչ մի տարբերություն չի լինի, թե ով է ՀՀ նախագահը: Ավելին՝ այդ միության ներսում իշխանություն ու նախագահ չի փոխվում…»:
Հաջորդ շաբաթ հղի կանանց նախածննդյան և հետծննդյան արձակուրդի համար վճարվող նպաստի չափի կրճատման դեմ նախատեսվում է ցույց իրականացնել:
Հոկտեմբերի 18-ին, ժամը 03.20-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Պրիվոլնոյեի գյուղում այրվում է անասնակեր:
Հոկտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցներինը՝ 34.2 մլն ԱՄՆ դոլար:
Հոկտեմբերի 18-ճին, ժամը 00.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջրվեժ թաղամասի «Ալգա» ռեստորանային համալիրի մոտակայքում 2 քաղաքացիներ վրաերթի են ենթարկվել. անհրաժեշտ է օգնություն:
«Ներկայիս աշխարհաքաղաքական հարաբերություններում հաճախ առաջին ու երբեմն որոշիչ նշանակություն են ստանում տեղեկատվական հակամարտությունները: Մասնավորաբար մեր որոշ հարևաններ հսկայական գումարներ են ներդնում թե իրենց հասարակությանը, թե միջազգային հանրությանը ներկայացնելու առավելապես հնարովի, կեղծ տեղեկատվություն: Նավթադոլարներով փորձում են կեղծել ու վերաձևել իրենց ու հաճախ նաև մեր պատմությունը: Մենք նման խնդիր չունենք: Մեր առաջնային խնդիրն է պատշաճ մակարդակով աշխարհին մատուցել փաստերն ու իրականությունը: Եվ այս առումով «Երկիր դրախտավայր» ժողովածուն կարող է իր մեծ ներդրումն ունենալ»,- ասաց Նարեկ Կարապետյանը:
«Այն, ինչ միջազգային հանրության համար ընդամենը տարածք է, մեզ համար սրբազան հայրենիք է»:
Դեռևս ՀՀ կառավարության սեպտեմբերի 4-ի նիստում Հ.Աբրահամյանն անդրադարձել էր պետական բուհերում համատեղության կարգով դասախոսական աշխատանք իրականացնող պարտադիր կուտակային տարիքի դասախոսների խնդրին:
Հոկտեմբերի 18-ին, ժամը 02.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել Երևանի Սարի թաղի բնակիչ Վ. Ք.-ն (ծնվ. 1981 թ.):