Ո՞ւմ աշխատանքից են դժգոհ` կառավարությա՞ն, նախագահի՞, խորհրդարանի՞, թե՞ մեր քաղաքական թիմի: Եթե գնահատականներն ուղղված են ՀՀԿ-ի քաղաքական թիմին, ես մեծ հաճույքով կանդրադառնամ իրենց քաղաքական թիմին, միայն թե` թող հստակեցնեն: Այլապես, այդ մանիպուլյացիան, որ իրենք իրականացնում են, այդքան էլ ճիշտ չէ:
Վրաստանի շրջակա միջավայրի եւ բնական պաշարների նախարարությունը հայտարարել է, որ նման որոշում կայացվել է ՝ հաշվի են առնվել գյուղական բնակչության պահանջը:
Բակո Սահակյանը կարևորել է Հայաստանի և Սփյուռքի մասնակցությունն Արցախում տարբեր ծրագրերի իրականացման գործում՝ նշելով, որ նման մոտեցումը հանդիսանում է մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման կարևորագույն գրավականներից մեկը:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 3-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է:
Հրշեջ-փրկարարներն ու ոստիկանության աշխատակիցները կանխել են Ս. Ի.-ի (ծնվ. 1985թ.) ինքնասպանության փորձը:
Տեսուչները բացում են հաշվիչները, թվերի հետ փոփոխություններ են անում, ստուգաչափող կազմակերպությունը ֆիքսում է դա և բարդում են սպառողի վրա
Տնտեսվարողների մտահոգությունները կառավարության կողմից ուսումնասիրվել են և օրենքում առկա ապրանքային մնացորդի գույքագրման կարգավորումները ժամանակային առումով համարվել են խնդրահարույց:
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 08:30-ի սահմաններում Ռուբինյանց փողոցի թիվ 29 հասցեի դիմաց բախվել են Ավան վարչական շրջանի բնակիչ 59-ամյա Գագիկ Մաճկալյանի վարած «Հյունդայի» մակնիշի 21 ՏՕ 163 համարանիշի եւ Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ 67-ամյա Վոլոդյա Խաչատրյանի վարած «Մազդա» մակնիշի 34 VՏ 874 համարանիշի ավտոմեքենաները:
Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովն այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով Հայաստանի ներքաղաքական վիճակից, ասաց, որ քաղաքական թեժությունը երևի պետք է պայմանավորել այն գործոններով, որն ունի այս կամ այն քաղաքական թևը:
«Շրջանառության հարկի մասին» օրենքին դեմ «Կասեցում» քաղաքացիական շարժումը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում տեղեկություն է տարածել այն մասին, որ քիչ առաջ ավարտվել է հանդիպումը վարչապետի հետ:
Վառելափայտի բաժանման մասին տեսանյութերի և ֆոտոռեպորտաժների պատրաստմամբ և հրապարակմամբ կազմակերպությունն առաջին հերթին հետապնդում է աղքատության մեջ գտնվող ընտանիքների ապրելակերպը ներկայացնելու խնդիր:
«Մի մարդ, որը 7-րդ դասարանն է հազիվ ավարտել, նրանից դոկտոր կլինի՞, որ դոկտորական է պաշտպանում: Եթե նման բան հնարավոր է, ուրեմն Սուրիկ Խաչատրյանը 7-ամյա կրթությամբ դոկտոր է: Վարկանիշն են ուզում բարձրացնե՞լ, չեմ հասկանում ` ինչի՞ համար են ուզում բարձրացնել»,- ասաց պարոն Բուդաղյանը:
Հանրապետության Նախագահը ողջունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցը, որը կրում է նպատակային բնույթ և կապված է վերջին շրջանում ՀԱՊԿ անդամ պետությունների սահմաններում նկատված լարվածության շիկացման, այդ թվում՝ ս.թ. օգոստոսին հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի կտրուկ սրման հետ:
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: 35-40 տարեկան մի տղամարդ բարձրացել է Ապարանի մշակույթի տանիք եւ սպառնում է ինքնասպան լինել:
Երևան քաղաքի քննչական վարչության քննիչները 2014 թվականի հոկտեմբերի 06-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող Երևան քաղաքի դատախազության շենք մտնելու ժամանակ նկատել են երիտասարդ տղայի հետևից վազող և օգնություն կանչող երիտասարդ աղջկա:
Այսօր Վճռաբեկ դատարանում ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի ընտրության հարցազրույցի փուլի ժամանակ մրցութային հանձնաժողովի անդամ, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից լրագրողը ցանկացավ մեկնաբանություն ստանալ, բայց հարցերը նրան դուր չեն եկան, ու գլխավոր դատախազը վիրավորեց լրագրողին:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները հոկտեմբերի 4-ին, ժամը 15.00-ին, Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 6 շենքի մոտից բերման են ենթարկել 1972 թ. ծնված Վարդան Ա.-ին:
ՀՀ կառավարության կողմից արտահանման գերակա ուղղություն հայտարարված 11 ոլորտները (կոնյակագործություն, գինեգործություն, դեղագործություն և կենսատեխնոլոգիաներ, ճշգրիտ ճարտարագիտություն, ադամանդագործություն, ոսկեգործություն, ժամագործություն, տեքստիլ, տրիկոտաժի արտադրություն և կոշիկի արտադրություն) դինամիկ աճում են:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 8-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 9-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի մի շարք փողոցների ջրամատակարարումը:
Հոկտեմբերի 5-ին, ժամը 14.00-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Վիկտր Խ.-ին:
Այս տարվա օգոստոսին արտերկրներից Հայաստան փոխանցվող տրանսֆերտների (ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով դրամական փոխանցումներ) ծավալը հուլիսի համեմատ գրեթե 5%-ով նվազել է, իսկ նախորդ տարվա համեմատ այն պակաս է ավելի քան 6%-ով:
Ռ. Հայթյանը ներկայացրեց մսամթերք արտադրող այն ընկերությունների անունները, որոնց արտադրանքը թերմակնշված է եղել՝ «Գայանե Ջամե», «Սոս», «Գանձակ», «Չիլինգարյան ընկերներ», «Կարինե և Նարինե», «Էգաս». «Առայժմ այսքանն է հաջողվել խանութներից վերցնել և տեսնել, որ սրանք թերի են մակնշված, կամ ինչ-որ բաներ կան, որոնց վրա կարելի է աշխատել: Մենք, իհարկե, զանգել ենք իրենց, ասել ենք՝ կցանկանա՞ք գանք նայենք և ձեզ հուշենք ինչ անել»:
Սեպտեմբերի 25-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է դիմել 1964 թ. ծնված Լևոն Վ.-ն և հայտնել, որ վնասվածքները ստացել է բակում վայր ընկնելու հետևանքով:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Մինսկում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի քան 15 տարում պետական բարձրագույն պաշտոններ զբաղեցնելու ժամանակ առաջին անգամ հոկտեմբերի 7-ը վերցրել է որպես հանգստյան օր:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ս.թ. հոկտեմբերի 7-ին աշխատանքային այց կկատարի Փարիզ, ուր նախատեսված է նրա հանդիպումը Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ:
Հոկտեմբերի 6-10-ին հյուսիսային և արևելյան շրջաններում սպասվում է անձրև, առանձին հատվածներում` նաև մառախուղ: Քամին` հյուսիս–արևմտյան` 5-10 մ/վրկ:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի 70/Ա շենքից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Տարոն Հ.-ի:
Հաճախորդների սպասարկման հարմարավետության և արագության բարձրացման նպատակով, Յունիբանկի շարունակում է «մեկ պատուհանի» սկզբունքով սպասարկման կազմակերպումը մասնաճյուղերում: