
Մինչև 2015թ. սկիզբը խորհրդարանը կվավերացնի համաձայնագիրը

Մեր հարցին, թե երբ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կքննարկի Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը պատասխանել է. «Երբ այն կբերվի խորհրդարան»: Սակայն Արտակ Զաքարյանը համոզված է, որ համաձայնագրի քննարկումը և խորհրդարանի կողմից այն վավերացնելու գործընթացը տեղի կունենա մինչև այս տարեվերջ: «Մինչև 2015թ. սկիզբը խորհրդարանը կվավերացնի համաձայնագիրը»,- վստահեցրել է ԱԺ Արտաքին հարաբերություների հանձնաժողովի նախագահը