Բաժիններ՝

«Կեղտաջրերի հետ կռիսները լցվում են տուն». Տիչինա փողոցի բնակիչները չգիտեն էլ ում դուռը ծեծեն (տեսանյութ). medialab.am

Մինչև ծնկները հասնող կեղտաջուրը, սենյակներում լողացող կահ կարասին, անձրեւաջրերի հետ տուն լցվող առնետները, խուճապահար բնակիչների ձայները Երեւանի Տիչինայի փողոցի բնակիչների համար ոչ թե մղձավանջային երազ, այլեւ եղանակի հետ կրկնվող իրականություն է: «Կեղտատջրերի հետ կռիսները լցվում են տուն, չենք իմանում ուր առնենք մեր գլուխները փախնենք»,- «Մեդիալաբին» ասում են Տիչինա փողոցի բնակիչները:

Արդեն 40 տարուց ավել է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Տիչինա փողոցի սեփական տների բնակիչների համար աշնան եւ գարնան անձրեւների սպասումները եւ դրա հետեւանքները դարձել է իսկական պատուհաս:

Այս ամառվանից փողոցում սկսված ասֆալտապատման աշխատանքները եւ հարակից շինարարությունը շատերին հույս են տալիս մտածելու, որ վերջիվերջո հնարավոր կլինի կարգավերելու հեղեղատարի համակարգը, որը թեեւ կենսական նշանակություն ունի բնակիչների համար, սակայն տասնամյակների խորքից այդպես էլ լուծում չի ստանում:

Բնակիչների սեփական տների բակով անցնում է հեղեղատար առու, որը հորդառատ անձրևների ժամանակ, ռելիեֆի թեքությունից ելնելով, վարարում է ու հորձանքով գնում, լցվում բնակիչների տները:

Կարդացեք նաև

Գարշահոտության, խոնավության, կեղտաջրերի և առնետների մեջ ապրող անօգնական բնակիչները չգիտեն այլևս ում դիմեն իրենց խնդիրը լուծելու համար, որի հետևանքները ամեն անգամ վերացնելու համար ամիսներ են պահանջվում:

Տիչինա փողոցի բնակչուհի Արաքսյա Գրբաշյանը ասում է, որ հեղեղատար առուն իջնում է Լենինգրադյան փողոցից և ուժեղ անձրևի ժամանակ ամբողջ հոսքով լցվում իր և հարևանների տները: Ըստ նրա, վերջին տարիներին հեղեղատարը վեր է ածվել նաև կոյուղու, քանի որ վերևի թաղամասերում ապրող բնակիչները ինչ ասես չեն նետում մեջը:

«Ամբողջ կեղտը առվի մեջ է: Ոչ կարողանում ենք պատուհան բացել, ոչ դուրս գալ բակում նստել, խեղդվում ենք էդ առվի հոտից: Առնետները դուրս են գալիս, ման գալիս բակերում, ամբողջ թաղամասը կանալիզացիայի մեջ է հայտնվել այս առվի պատճառով: Մենք ամեն առավոտ և երեկո ջրի շլանգով լվանում ենք առուն, բահով կեղտ ենք բրդում առվից, որ գոնե կարողանանք ապրել այստեղ: Իսկ հորդառատ անձրևի ժամանակ, որ տարին մեկ, կամ երկու անգամ է լինում, այստեղ աննկարագրելի ջրհեհեղ է սկսում: Ջուրը առվից լցվում է տները, հասնում մինչև ծկներս: Սաղ խալիներս, կահույքս, խոհանոցս կեղտի մեջ կորում է: Մաքրելուց հետո էլ հատակը այնպես է ուռում, որ վրան քայլել չի լինում»,-«Մեդիալաբին» պատմում է Արաքսյա Գրբաշյանը, ով 64 տարի է ինչ բնակվում է Տիչինա փողոցում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս