Տան ներսում դի է հայտնաբերվել
Հոկտեմբերի 14-ին, ժամը 11.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Հոռոմ գյուղի 7-րդ փողոցի թիվ տներից մեկի դուռը փակ է, ներսում առկա է դի. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են տան դուռը և նախասրահի հատակին հայտնաբերել Խ. Ս.-ի (ծնվ. 1962թ.) դին:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն