Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատի (ՀԱԱՊ- American Chamber of Commerce in Armenia) նախագահ է ընտրվել Տիգրան Ջրբաշյանը, որը հանդիսանում է «Ամերիա» ընկերությունների խմբի խորհրդատվական ծառայության ղեկավարը և գործընկերը:
Կառավարությունը հեղինակին առաջարկել է առայժմ ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից և համագործակցել կառավարության հետ նոր օրենքի մշակման աշխատանքում,
«Ինտրիգը սահմանադրական չի, ուրեմն մարդկանց մտքում հակասահմանադրական ինչ-ինչ տեխնոլոգիաներ են մշակվում, դրա համար էլ չեն ասում: Սա անընդունելի է: Ինտրիգն ի՞նչ է: Ինտրիգն առևտուրն է: Դրա համար էլ շատերը փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվում: Կան մարդիկ, ովքեր ընդունում են` այո՛, թող ինտրիգով լինի, մարդկանց ուզածով լինի: Նրանց համար միևնույն է: Բայց կան քաղաքացիներ, որոնց համար միևնույն չէ. նրանք ուզում են տեսնել` ինչ որակի ուժեր վաղը կարող են հայտնվել պետական կառավարման համակարգում, որովհետև տեսնում են թշնամական մոտեցումը, հայհոյանքները, պիտակավորումները: Մարդիկ ասում են` էս ի՞նչ է, սա գեբելսյան մոտեցում է: Եթե նրանք պետական կառավարման լծակներ ձեռք բերեն, իրենց որակը փոխվելո՞ւ է: Չի փոխվելու»,- ասում է Մանվել Սարգսյանը:
ՀՀ կառավարությունը այսօր որոշում է ընդունել Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոց կառուցելու մասին, չինական կողմին տրամադրելով համապատասխան տարածք
վերջերս, երբ ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի համատեղ հանրահավաք տեղի ունեցավ, ընթացքում ժողովրդի մի զգալի մաս դուրս եկավ և՛ փողոց՝ երթևեկելի մաս, և՛ երթևեկությունը որոշ ժամանակով փակվեց: «Եթե զուգահեռներ տանենք Շ. Հարությունյանի և գործընկերների և այդ երթի ընթացքում գործողությունների հետ, ակնհայտ է, որ երևույթը նույնն է. մարդիկ դուրս են եկել, երթևեկությունն, ըստ իշխանության, որոշակի ժամանակահատվածով փակվել է: Ինչո՞ւ այն դեպքում այդպես վարվեցին, այս դեպքում ոչ մի բան չարեցին: Չի կարող իրավունքը կախված լինել նրանից, թե ով է դա իրականացնում: Այսինքն՝ Շանթին չի՞ կարելի, ուրիշին կարելի՞ է: Սա է մեր իշխանության տրամաբանությունը»:
ՀՀ Կառավարությունն այսօր ը դեմ է արտահայտվել ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի և Թևան Պողոսյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին, Զանգվածային լրատվության մասին, Հիմնադրամների մասին և մի շարք ՀՀ օրենքներում
«Բնակչությունը պետք է իր իրավունքները շատ լավ իմանա, և որքան լավ իմանա, այնքան մեր գործը հեշտ կլինի, մենք կունենանք որակյալ, պարկեշտ, ժպտերես ու բարեհամբույր բժիշկներ և բուժքույրեր, բնակիչներն էլ կլինեն ավելի հանգիստ: Մեր բնակիչը թող առողջ լինի և նաև` ճիշտ պահանջատեր: Որքան իր իրավունքի ճիշտ պահանջատերը լինի, այնքան նա առողջ կլինի»,- այս համոզմանն է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Վահան Պողոսյանը` փաստելով, որ այսօր առողջապահական համակարգից բնակչության դժգոհությունը ոչ այնքան բուժծառայությունների որակին է առնչվում, որքան տեղեկատվության պակասին:
Հոկտեմբերի 23-ին, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ասուլիսում հարց հնչեց Դիլիջանի բժշկական կենտրոնի վերաբերյալ, որ Դիլիջանի պոլիկլինիկայի շենքը տրվեց նորաստեղծ «Տավուշ» բժշկական կենտրոնին, պոլիկլինիկայի աշխատողները տեղավորվեցին Դիլիջանի բժշկական կենտրոնում, ուր որոշ դեպքերում բժշկական տարբեր ծառայությունների աշխատակիցներ ստիպված տեղավորվեցին նույն սենյակում:
Հոկտեմբերի 30-ին, ժամը 19.08-ին «ՍՊԾ» պատասխանատու հերթապահը հաղորդեց, որ տեղական ժամանակով ժամը 18.35-ին Թուրքիայի տարածքում՝ Բիթլիս քաղաքից 44 կմ հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 4.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ:
Հոկտեմբերի 28-ին, ժամը 15.35-ին, 1960 թ. ծնված Գարեգին Գ.-ն ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է տվել, որ իրենց շենքի մոտից փախցրել են իրեն ամրակցված «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան` պատճառելով մոտ 3.000.000 դրամի նյութական վնաս:
Արթուր Գեորգիի Բաղդասարյանի տաբատի գրպանից հայտնաբերվել և վերցվել է սպիտակ անձեռոցիկի վրա կատարված ձեռագիր գրառում։ Երեւանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Կառավարությունը որոշել էր այս տարեսկզբից հանրապետությունում իրականացնել համայնքների խոշորացման պիլոտային ծրագիր: Ինչպես նշել էր ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, քննարկվել էր 2 մոդել` ծրագրային և վարչական:
Օրերս ավարտվեց Հայաստանում անցկացվող միակ գովազդային փառատոնը`«Երևանի միջազգային հաղորդակցման բիենալեն»: Բիենալեի շրջանակներում Հայաստան էր այցելել ավելի քան 30 հյուր, որոնք իրենց փորձով ու գիտելիքներով կիսվեցին համապատասխան մասնագետների հետ: Միջոցառմանն այս տարի ներկայացվել էր թվով 320 աշխատանք, որի 10 տոկոսը հայաստանյան մասնակիցներինն էր: Բիենալեի ավարտից հետո հոկտեմբերի 19-22-ը ժյուրիի մի խումբ անդամներ այցելել են նաև Լեռնային Ղարաբաղ և առաջարկել` ստեղծել Ղարաբաղի բրենդը:
«Բոլոր դատական նիստերին քննվեց իմ «անգրագիտությունը», ո՞նց կարելի էր ինձ ընդհանրապես վստահել հիվանդանոց»,- դատարանում ասաց ամբաստանյալը՝ նշելով, որ իր «անգրագիտությունը» ձեռք է բերել՝ սովորելով Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները, հոկտեմբերի 28-ին, ժամը 17.30-ին, թմրանյութ պահելու և գործածելու կասկածանքով, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 79 հասցեի մոտից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Խաչատուր Ռ.-ին:
«Խնդրում եմ, անուններ մի տվեք, ես խոսում եմ քաղաքական կատեգորիաների մասին: Երբ ես ասում եմ, որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է, ես նկատի ունեմ, որ քաղաքական նպատակին հասնելու համար պետք է օգտագործել տվյալ իրավիճակում առկա քաղաքական հնարավորությունները: Գագիկ Ծառուկյանը, ով կորցնելու շատ-շատ բան ունենալով` մտել է այս գործի մեջ, մենք դա պետք է միայն ողջունենք: 1-1,5 տարի առաջ կպատկերացնեի՞ք, որ Գագիկ Ծառուկյանը ելույթ կունենար Ազատության հրապարակում և թեկուզ «եթե»-ներով կխոսեր իշխանափոխության մասին»,- ասում է Ռուբեն Հակոբյանը:
Չնայած սրան` Ա. Պողոսյանը կարմիր գծերի կիրառումը տեղին է համարում, բայց այստեղ ևս մենք չենք գործում առանց խախտումների ու թերացումների. «Կարմիր գծերի մասին որոշումը միանշանակ ճիշտ որոշում է. ոչ մի քաղաք չի կարող իր տարածքն անվերահսկելի թողնել, այդտեղից եկամուտներ չունենալ, որպեսզի նույն քաղաքի զարգացման համար ծախսվի: Բայց ճիշտ որոշումն աղավաղել են այն աստիճանի, որ այն հակառակ նպատակին է ծառայում. այդ գումարներ փոխանակ գնան պետական և համայնքային բյուջե, գնում են մասնավորի գրպանը»:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` հոկտեմբերի 29-ին, ժամը 12.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 1991 թ. ծնված Նարեկ Ա.-ն:
Այսօր ԱԺ-ում միաժամանակ երկու միջոցառում էր տեղի ունենում. Ոսկեզօծ դահլիճում ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստն էր, իսկ դրա հարևանությամբ՝ ԱԺ պատգամավորների մի խումբ ԱԺ Եվրոինտեգրացիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի նախաձեռնությամբ հանդիպում էր ԵՄ խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի անդամների հետ, ովքեր Հայաստանում էին գտնվում փաստահավաք առաքելությամբ: Սա հայկական կոմպլեմենտարիզմի կամ «և-և»-ի դրսևորման դասական օրինակ է:
Հոկտեմբերի 31-ին հատկապես արևելյան շրջաններում , նոյեմբերի 1-ին, 3-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Նույն Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին մեղադրում էր Գագիկ Ծառուկյանի թիկնազորին Մարտի 1-ի դեպքերին մասնակցելու մեջ, հիմա իրենք համագործակցում են իրար հետ: Դա շատ նորմալ երևույթ է քաղաքական ոլորտում, որովհետև քաղաքականության մեջ չկան մշտական թշնամիներ, կան շահեր: Ես բացարձակ չեմ զարմանում, որ նրանք համագործակցում են: Ինչ վերաբերում է երկրորդ Մարտի 1-ին, պետք է նշեմ` ամենաառաջինը` ժողովուրդը չի ների իշխանություններին, երկրորդը` դա կդառնա ուղղակիորեն «դամոկլյան սուր» այն իշխանությունների գլխին, որը երկրորդ անգամ կկազմակերպի Մարտի 1»,- ասում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
Ղրիմի հարցում Կիևի դիրքորոշումը տպավորություն է ստեղծում, որ Պորոշենկոն արդեն իսկ ինչ-որ բանի շուրջ պայմանավորվել է Պուտինի հետ:
Փանջիկիձեն հավելել է, որ Ալասանիան ներկայումս գտնվում է Գերմանիայում, ուր ժամանել է Ֆրանսիայից:
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները հոկտեմբերի 29-ին, ժամը 05.45-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Գեղամ Գ.-ին:
Նստավայրի կառուցումն արժեցել է ավելի քան 270 միլիոն եվրո:
Նիկոլայ Ռիժկովը վարչապետին է ներկայացրել հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովում քննարկված հարցերն ու նախատեսվող ծրագրերը: Պարոն Ռիժկովը բարձր է գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող բարեկամությունը:
Նրանք ասացին, որ ՀՀ քաղաքացի են ուզում դառնալ, որպեսզի կարողանան առանց վիզայի գնալ Ռուսաստան՝ աշխատելու: Նրանց խորհուրդ տվեցինք այդ հարցով դիմել Վրաստանում ՀՀ դեսպանատուն:
Միջազգային փորձագիտական խավը հետզհետե ավելի ընդգծված ձևով է խոսում Թուրքիայի դերի լուսանցքայնացման կամ ընդհանրապես Թուրքիայի մեկուսացման գործընթացի մասին: Խնդիրը վերաբերում է Քոբանիի պատերազմին Թուրքիայի կիրառած երկակի խաղին, որ հայտնապես չի տեղավորվում տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ-ի ունեցած պատկերացումների ընդհանուր պարունակում:
Պարզվել է նաև, որ նա Երևան քաղաքի Աբելյան փողոցի բնակիչ, 43-ամյա Արթուր Բաղդասարյանն էր:
Հերթական անգամ Պ.Սաֆարյանը, պատասխանելով Թ.Պողոսյանի հարցին, արդեն դիտավորյալ, կատակով ասաց՝ «պարոն Թևանյան…» ու մի պահ դադար տվեց՝ սպասելով պատգամավորի կտրուկ արձագանքին: