Գյուղում գազ լինելու դեպքում էլ սպառողների քանակը քիչ կլինի (տեսանյութ)
ankyun3.am-ը գրում է. Նեղոց գյուղի 75 տնտեսություններում ջեռուցման խնդիրը լուծվում է վառելափայտի կամ էլեկտրաէներգիայի միջոցով: Գյուղը գազիֆիկացված չէ, իսկ բնական գազը գյուղ պետք է հասնի շուրջ 1.5 կիլոմետրից` Ախթալա քաղաքից: Դրանից բացի, գյուղի ներսում նույնպես նոր գազատարի կառուցման անհրաժեշտություն է լինելու: Արդյունքում գազիֆիկացման ծախսերը մեծ են, ու նման միջոցներ ներդնել «Հայռուսգազարդ» ընկերությունն առայժմ նպատակահարմար չի համարում. ծախսը շատ է, սպառողը՝ քիչ: