Յացենյուկի խոսքերով՝ ռուս-ուկրաինական սահմանին «Պատի» («Եվրոպական արգելապատնեշ») կառուցումն ավարտվելու է 3 տարվա ընթացքում:
Այսօր կառավարության նիստի վերջում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ տարածքային կառավարման նախարար փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հրաժարկանի դիմում է ներկայացրել։ Նա նշեց, որ Արմեն Գևորգյանը մտադիր է աշխատել մասնավոր հատվածում, սակայն հետագայում էլ կհամագործակցի կառավարության հետ։ «Դու մեզ շնորհակալ չե՞ս»,- հարցրեց Հովիկ Աբրահամյանը դիմելով Արմեն Գևորգյանին։
Օրենքի նպատակն իշխանությունների նկատմամբ վստահության վերականգնումն է:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Թուրքիայի տարածքում արդեն իսկ ավարտված է ԲԹԿ-ի նախագծի շրջանակներում աշխատանքների 83 տոկոսը:
Օբաման ընդգծել է, որ խուճապի մեջ ընկնելու պատճառներ չկան, և որ գրեթե բացառված է երկրի քաղաքացիների կողմից Էբոլա վիրուսով վարակվելը:
«Ցույց տվե՛ք ինձ պայմանագրի այն կետը, որն ասում է, որ ԼՂՀ սահմանին մաքսակետ է դրվելու։ Ինչպես բազմիցս հայտարարել եմ, այժմ ևս պնդում եմ, որ մաքսակետի գործունեությունը բացառվում է և անհնար է»,- ասում է նա:
Ծնողներին մասնակից դարձնելով կրթական գործընթացին, տնօրենների գործունեությունը ուզեն, թե չուզեն, դառնում է երեխայակենտրոն, մեծանում է վստահությունը դպրոցի տնօրինության գործունեության նկատմամբ և շահում է դպրոցի հեղինակությունը: Եթե կրթական գործընթացին ծնողների մասնակցությունը ճիշտ, խելացի կազմակերպվի ու բխի յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքից, ապա ծնողը կստանձնի իր պարտականություններից բխող կրթության կազմակերպման պատասխանատվության իր բաժինը:
Սաակաշվիլու նախագահական գրադարանն ընդհանրապես դարձել է վերջին խոշոր նախագիծը, որը կառուցվել ու բացվել է վերջին կես տարում:
Կնոջը ծեծելուց և նրանից շորթմամբ պահանջված գումար ստանալուց հետո 39-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանություն:
Արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակելո՞ւ է մնալ այն հարթակում, որտեղ իրեն վիրավորում են. այս հարցին Զարուհի Փոստանջյանի պատասխանը համարժեք էր հնչեցված վիրավորանքին. «Քաղաքական գործիչները զսպում են իրենց էմոցիաները, իսկ նա, ով վիրավորում է, նրան ընդունում են` որպես բարոյականությունից զուրկ մարդու»:
Առաջին անգամ այդ ընդունելությունը կազմակերպում է Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Հոկտեմբերի 16-ին, ժամը 01.46-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «3-րդ մաս» կոչվող թաղամասում ավտոմեքենա է արգելափակվել հողակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բուրջանաձեն կարծում է, որ դեռ չի մեկնարկել Ռուսաստանի հետ հարաբերությունների իրական կարգավորման գործընթացը:
Բանակի նկատմամբ պահանջները կլինեն ավելի բարդ ու բազմատեսակ:
Հոկտեմբերի 16-ին, ժամը 00.17-ին ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր-Զովք ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կոալիցիայի ինքնաթիռները վերջին երկու օրվա ընթացքում մոտ 40 հարված են հասցրել քրդաբնակ այդ քաղաքին, որը պաշարել են զինյալները:
ՄԱԿ ԳԱ-ի 193 անդամ երկրները գաղտնի քվեարկությամբ ընտրելու են 5 երկրի, որոնք հունվարի 1-ից երկու տարով կդառնան ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր անդամներ:
Մենք հատուկ մտահոգված ենք Յունուսի անվտանգությամբ:
Գոտիները պետք է ստեղծվեն Հալեպ, Իդլիբ քաղաքների ու թուրքական սահմանի միջև:
Այս մասին նշված է ԵՄ-ի Խորհրդի տարածած հայտարարությունում:
Սիրիան մերժում է իր տարածքում ցանկացած օտար ռազմական միջամտություն:
Սաակաշվիլին կարծում է, որ երկրի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի զարգացման գլխավոր խոչընդոտներից մեկն է:
Գորգը, որը գործել են Ղազիրի որբանոցի հայ աղջիկները, նվիրվել է նախագահ Քելվին Քուլիջին՝ ի նշան երախտագիտության հայերի նկատմամբ ԱՄՆ-ի ցուցաբերած մարդասիրական աջակցության:
«Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության դեմ կրկին դատական հայց է ներկայացվել՝ հարկադիր սնանկության պահանջով: Դիմումատուն «Էներգոկոր» ՍՊ ընկերությունն է, որը գրանցված է Կոտայքի մարզ, ք.Հրազդան, Միկրոշրջան 68 շենք, 10 բն. հասցեում: Ըստ e-register.am կայքի, ընկերությունը հիմնադրվել է 2006թ-ին, հիմնադիրներն են ՀՀ քաղաքացիներ Գարիկ և Կարեն Արաբյանները: Հայցը ներկայացվել է հոկտեմբերի 7-ին, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության […]
Նա սեպտեմբերի 21-ին կեսարյան հատմամբ իր առաջին երեխային էր լույս աշխարհ բերել և դուրս գրվելուց 3 օր անց շտապօգնության մեքենայով բարձր ջերմությամբ նույն հիվանդանոց տեղափոխվել:
Երիտասարդ զույգի առաջնեկը լույս աշխարհ կգա Հայաստանում, մոտ երեք ամսից: Լուսինեն ասել է, որ թե ինքը, եւ թե ամուսինը շատ էին ցանկանում դուստր ունենալ:
Մեքսիկայում գոյություն ունի վախենալու տեսք ունեցող տիկինիկների կղզի: Ասում են, որ 1950թ. տիկնիկներին աղբամանից հանում էր Ջուլիան Սանտանա Բարերան, որն այդ կերպով փորձում էր հանգստացնել մոտակայում խեղդված դստերը: Ինքը՝ տղամարդը, խողդվեց 2001թ. ապրիլի 17-ին: Այժմ կղզիում գտնվում է ավելի քան 1000 տիկնիկ:
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե որքանո՞վ է իրատեսական նախագահի պաշտոնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հնարավոր առաջադրումը, ինչի մասին ա հայտարարել էր, ասել է. «Իմ կարծիքով՝ Գագիկ Ծառուկյանը քաղաքական մեծ ամբիցիաներ չունի: Հակառակը, իրեն համոզում են մտնել մեծ քաղաքականություն: Նա ստեղծված քաղաքական դասավորություն մեջ համարվում է կոմպրոմիսային ֆիգուր և ևս հավատում եմ նրա այն խոսքերի անկեղծությանը, որ ինքը համարում է, որ իրենից ավելի լավ թեկնածուներ կան»: