«Շատ զարմանում եմ, երբ արտիստն իրենից առանձնապես բան չի ներկայացնում, և մեկ էլ հանկարծ կարդում ես ռայդերը և շշմում, քանի որ մարդը «չարտեր» է պահանջում` անհատական ինքնաթիռ: Չես հասկանում, թե ինչո՞ւ է տվյալ մարդուն անհրաժեշտ «չարտեր»: Նա ո՛չ Ջեքսոնն է, ո՛չ Մադոննան: Կամ գալիս են Հայաստան՝ սուշի ուտելու: …Կա մի արտիստ, որի հետ համագործակցում եմ շատ վաղուց: Արդեն մի քանի համերգ եմ կազմակերպել նրա համար»:
Հոկտեմբերի 6-ին Երևանի երկաթգծի կայարանում տեղի կունենա զբոսաշրջության համաշխարհային օրվան նվիրված տոնական միջոցառում: Միջոցառմանը կմասնակցի ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Ալավերդու Սանահին գյուղական թաղամաի շուրջ երկու տասնյակ տների բնակիչներ խմելու ջուր չունեն։ Նրանք դժգոհում են՝ ասելով, որ ջրագծերի անցկացման ծրագրի մեջ իրենց փողոցը չի ընդգրկվել։
Այն անձինք, որոնց արտոնագիրը ուժի մեջ է մինչև 2014թ., ցանկության դեպքում կարող են դիմել ՀՖՖ արտոնագրման բաժին՝ արտոնագրի գործողության ժամկետը երկարացնելու նպատակով:
Չնայած վերջին տարիներին հեռահաղորդակցության միջոցների զարգացմանը և ինտերնետի հասանելիության մեծացմանը՝ ՀՀ քաղաքացիները չեն հրաժարվում կապի ավանդական միջոցներից մեկից՝ հեռագրից։
Շիրակի մարզում մեկնարկել է աշնանացանը: Գյուղաբնակները վարել են դաշտերը ու ցանել աշնանացան ցորենը, որը միայն հաջորդ տարի կհնձեն:
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 408.5 դրամ։
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Հայաստանի տնտեսության ներկա զարգացումներից: «Թե՛ ներքին, թե՛ արտաքին տնտեսական հարցերն այսօր շատ արդիական ձևով են ներկայանում: ՀՀ անդամակցությունը ԵՏՄ-ին, ոչ միանշանակ գնահատվող տարրեր է պարունակում իր մեջ, որը բնականաբար անդրադառնալու է նաև տնտեսության գրեթե բոլոր հատվածներին, սկսած մենաշնորհների դեմ պայքարից, խոշոր, միջին և […]
Երբ տարվա 4 եղանակից 3-ը տեղումնառատ է, իսկ Գյումրու շենքերի մեծ մասն էլ վթարային, առավել կարևորվում է շենքերի կտուրների նորոգման խնդիրը:
Policy Forum Armenia-ի նոր զեկույցը նախանշում է Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերությունների ճանապարհային քարտեզը և ներկայացնում է նոր տեսլական՝ Կովկասի համար։
Հոկտեմբերի 3-ը, հիրավի, պատմական իրադարձություն է, քանզի 24 տարի առաջ այդ օրն իրականություն դարձավ միլիոնավոր գերմանացիների վաղեմի երազանքը` Գերմանիայի երկու հատվածների վերամիավորումը: Այս առիթով հիշատակման է արժանի նաև մեկ այլ պատմական իրադարձություն` Բեռլինի պատի փլուզումը, որի 25-ամյա հոբելյանը նշվելու է այս տարի` նոյեմբերի 9-ին:
«Ինչպես կենսաթոշակային բարեփոխումների ընթացքը, այնպես էլ՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների ընթացքն ինձ համար ունեն երկու կողմ` ինչ է արվում և ոնց է արվում: Այն, ինչ արվում է, ըստ իս` ճիշտ է, իսկ թե ինչպես է արվում՝ մի փոքր խնդրահարույց է, և հենց այդ հարցն է, որ զայրույթ ու հակընդդեմ շարժում է առաջացնում»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց ՀՀ թեթև արդյունաբերության գործատուների միության համանախագահ, «Տոսպ» ձեռնարկության ղեկավար Սուրեն Բեկիրսկին:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 12-ը, գողության 23 դեպքից՝ 16-ը:
Այդ թվում, հանքարդյունաբերության ոլորտի աշխատողների թիվը 8 հազար է, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտինը՝ 19.4 հազար, ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտինը՝ 5.3 հազար։
«Երբ մի քանի անգամ հրաշքով փրկվում ես, մի քանի անգամ լավագույն ընկերներիդ ես կորցնում, սկսում ես հավատալ Աստծո գոյությանը: Ընտանիքիս բոլոր անդամները Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ են: Հավատքը շատ է օգնում ընտանիքում ճիշտ հարաբերություններ ստեղծելու, համերաշխություն ապահովելու համար»:
«Թարգե՛ք շրջանառության հարկի վերջին փոփոխությունների դեմ այս անլուրջ խոսակցությունները: Հազիվ այս անմեղսունակ իշխանությունը մի խելքը գլխին փոփոխություն է արել ՓՄՁ-ի օգտին: ՓՄՁ-ի զարգացման գրավականը ցածր հարկերն ու բիզնես մթնոլորտի բարելավվումն է, այլ ոչ թե ստվերում լինելը՝ նույնն է թե շրջանառությունը չփաստաթղթավորելը: Բողոքողների փաստարկները որեւէ քննադատության չեն դիմանում»:
«Այսօր կայքերը լի են վիրավորական արտահայտություններով ու զազրախոսություններ պարունակող մեկնաբանություններով: Եվ այդ ամենի հեղինակները հիմնականում մտացածին անունների տակ հանդես եկող օգտատերերն են: Սա էթիկայի նորմերի խախտում է այլ օգտատերերի նկատմամբ», – պնդում է Նովրուզովը:
Խաղին ներկա ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը իր գործընկերների պարտությունը «արդարացրեց» նրանց աշխատանքի բնույթով։
Հոկտեմբերի 1-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ՊՊԾ ծառայողները, գիշերային շրջագայության ընթացքում, Միկրոշրջան թաղամասի թիվ 36 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1971 թ. ծնված Կարեն Հ.-ին:
Հոկտեմբերի 1-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներից մեկին էր մոտեցել 1968 թ. ծնված Վերգինե Հ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 13.00-ին, Դավիթաշենի 1-ին թաղամասի թիվ 40 շենքի շքամուտքում, վերելակի մոտ, մի անծանոթ երիտասարդ բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի:
Շիրակի մարզի Մեղրաշեն համայնքի 11 փողոցի թիվ 2 հասցեի տունը ըստ դատարանի համապատասխան դատավաճռի բաժանվել է տան սեփականատեր Սաշիկ Գևորգյանի երեք որդու միջև:
Վայրէջքից 40 րոպե առաջ նա սկսել է իրեն ագրեսիվ պահել, ծխել օդանավում և չենթարկվելով օդանավի անձնակազմի օրինական պահանջներին, քաշել է բորտուղեկցորդուհու պարանոցին կապված շարֆից, մեկ անգամ ոտքով հարվածել բորտուղեկցորդի ոտքին և մոտ 40 րոպե տևողությամբ տվել անհասցե հայհոյանքներ
Քիչ առաջ «Հրազդան» մարզադաշտում ավարտվեց Ազգային ժողովի պատգամավորների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների ֆուտբոլային հանդիպումը։ Համառ պայքարում լրագրողները կոտրեցին պատգամվորների դիմադրությունը և խաղն ավարտվեց 2։0 հաշվով։
2010թ. հոկտեմբերի 1-ին դաժան ծեծի արդյունքում զոհվեց 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Զարուհու դեպքը, անշուշտ, միակը չէր Հայաստանում, սակայն նախադեպային էր, քանի որ նպաստեց Հայաստանում ընտանեկան բռնության երևույթի տարածվածության մասին դիսկուրսի առաջացմանը, ԶԼՄ-ների կողմից մեր հասարակությունում թաքնված ընտանեկան բռնության դեպքերի վերծանմանն ու լուսաբանմանը, քաղաքացիների կողմից այդ երևույթի մասին իրազեկվածության բարձրացմանը:
Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ այլ գործընթաց չկա, քան ամբողջական իշխանափոխությունն է, որի համար խորհրդարանական երեք ընդդիմադիր ուժերը պայքարում են, «որ փայ մտնել չլինի, քաղբանտարկյալ չլինի, գնդապետը պաշտպանված լինի եւ մեղադրյալ չդառնա։ Այլ ճանապարհ չկա»։
«Զորահ» գինու գործարանից Հովիկ Աբրահամյանն ուղևորվել է համայնքի կենտրոնական հրապարակ՝ ռինդեցիների հետ միասին գյուղի տոնը նշելու նպատակով: Վարչապետը շնորհավորել է գյուղացիներին տոնի առթիվ՝ նշելով, որ կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահում համայնքների համաչափ զարգացման խնդիրը:
Սեպտեմբերի 29-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մաշտոցի պողոտայում գտնվող սրճարաններից մեկում տեղիունեցած վիճաբանության ժամանակ հաճախորդը ծեծել է 1990 թ. ծնված Արման Կ.-ին:
«Հոկտեմբերի 10- ին գնալու ենք, ասենք, վեր կացեք, դավայ- դասվիդանյա»,- Արարատում եռյակի հանրահավաքի ժամանակ, ըստ «Ա1+»-ի՝ հայտարարել է ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք պատրաստ են պատերազմել «Իսլամական պետության» դեմ, սակայն Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է հեռանա:
‹‹ԴիջիԹեք Էքսպո -2014 » ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսին ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը, ‹‹Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն» ՀԿ-ի եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ ներկայացրեց Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը (ՀԿՏՀ):