«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 17-ին ժամը 10:00-20:00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը:
Հարգելի բարեկամներ, ընթացող շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ս/թ. հոկտեմբերի 18-ից 19-ը երթևեկության համար փակ է լինելու Արշակունյաց պողոտա-Նորագավիթի 1-ին փողոց ճանապարհային հանգույցը:
Նման հիվանդները միջին հաշվարկով կարող են ապրել 10 տարի:
Հոկտեմբերի 15-ին առանձին լեռնային շրջաններում, 16-17-ը, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ:
«Հասարակական կա՞րգ ենք խախտել: Լավ ենք արել: Թող հասարակությունը գա, կանգնի ստեղ, թքի երեսիս: Թե չէ երկու Վովայի վկա եկել, կանգնել են այստեղ, ինձ ինչ-որ բան են ասում: Նրանք ովքե՞ր են վաբշե»,- ասաց ամբաստանյալը՝ նշելով, որ ինքը իր 6 տարվա «տերն է, կնստի»: Նա նաև հարց հնչեցրեց. թե ինչով է բնութագրվում հասարակական կարգ խախտելը. «Որ դուրս ենք եկել պողոտա՞: Է ես իմ կյանքի ընթացքում երևի միլիոն անգամ պողոտան սխալ տեղով հատել եմ, բերեիք, դատեիք այն ժամանակ, իմանայի, որ չի կարելի: Բայց այն ժամանակ 3000 տուգանում էիք, պրծնում էր: Ես չեմ իմացել, որ 6 տարի ա սխալ հատելը»:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Պարույր Փ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ադրբեջանում գործում է Zaman-Azərbaycan թերթը, որը կապված է Ֆեթհուլլահ Գյուլենի մեդիախմբի հետ:
2014թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Այգավան գյուղի Ս.Դավթյան 2-րդ հասցեի հարակից տարածքում հայտնաբերվել է բռնի մահվան հետքերով անհայտ անձի դիակ:
Մասնագիտացած ՀԿ-ների մի մասը դիմեց 2014թ. 1-ին մրցույթին և ստացավ դրամաշնորհ, սակայն, ըստ կանոնակարգի, նույն ՀԿ-ն կարող է տարվա մեջ միայն մեկ անգամ արժանանալ դրամաշնորհի, ուստի նման ՀԿ-ների թիվը սահմանափակ է։ Եթե անգամ մենք որոշ կազմակերպությունների մերժում ենք տրամադրել դրամաշնորհ, դա նրանց համար խթան է այս ուղղությամբ մտածելու, քանի որ ամենահաջող նախագիծը սկսում է գաղափարից»,- նշեց Սուրեն Մանուկյանը։
Քերին հիշեցրել է, որ Պուտինն ու Պորոշենկոն այս շաբաթ հանդիպելու են Միլանում:
Այս մասին հայտարարել է Ռազմավարական երկարաժամկետ պլանավորման դեպարտամենտի տնօրեն Մաքսիմ Օրեշկինը:
Ըստ կայքի տեղեկությունների՝ Տ. Գալուստովի կենսաբանական հայրը երբեք չի թողել, որ որդին սոցիալական խնդիրներ ունենա և միշտ ֆինանսապես օգնել է նրան:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը Եվրասիական տնտեսական միությունը բոլորովին չի նմանեցնում Խորհրդային միության հետ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նախարարը, ԱՊՀ-ն ավելի մոտիկ է ԽՍՀՄ-ին, քան Եվրաստական տնտեսական միությունը (ԵՏՄ)
Հանդիպման ժամանակ քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընթացիկ վիճակն ու հեռանկարները:
13 եւ 8 դրամի փոխարեն կառավարությունը սուբսիդավորելու է 16,85 եւ 11,85 դրամ, ինչի արդյունքում բնակչությունը թե ցերեկը, թե գիշերը սպառած էլեկտրաէներգիայի դիմաց շարունակելու է վճարել 25 դրամ:
Այս մասին գործակալությանը հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատունը՝ պատասխանելով Ուորլիքի բացակայության մասին հարցին:
Հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի գլխավոր դեպարտամենտի պետ Էրիկ Ֆուրնյեին, ով Հայաստան է ժամանել՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ անցկացվող խորհրդատվություններին մասնակցելու նպատակով:
Այս մասին հայտարարել է ԱՊՀ Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի կոորդինացիոն ծառայության նախագահ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Մանիլովը:
Առաջինը լինելը միշտ դժվար է, որովհետև մենք ստիպված էինք ինքնուրույն մտածել՝ ինչպես ներմուծել մի բովանդակություն, ինչպես այդ բովանդակությունը հարմարեցնել գործող կրթական համակարգին, ինչպես ապահովել մանկավարժների գիտական համապատասխան մակարդակը, ինչպես գտնել ֆինանսավորում և այլն:
Ըստ Վ. Այվազյանի՝ ուժերը միանում, երբ իրենց իշխանություն է պետք. «Այսինքն՝ ժողովրդի խնդիրը իրենց չի հուզում, իրենց իշխանություն է պետք»: «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն էլ կարծում է, որ քաղաքական ուժերը միացել են, քանի որ պետությունն է վտանգված. «Բոլոր ուժերն էլ պետք է միանան: Այ, երբ որ դուք Սուրիկ Խաչատրյան նշանակեցիք, դրանից հետո հասկանալի էր, որ դուք մի նպատակ ունեք՝ երկիրը լցնել մարդասպաններով ու մնացածին քշել այս երկրից»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի15-ին ընդունել է «Ձեռք ձեռքի» հասարակական կազմակերպության վարչության նախագահ Բերջ Քիլաջյանին եւ նրան ուղեկցող անձանց:
ԽՍՀՄ-ի վերաստեղծումն անհնար է, այդ կապակցությամբ արևմտյան գործընկերների մտավախությունները հանդիսանում են սեփական էլիտաներին համախմբելու եղանակ:
ԱՄՆ Կոլումբիայի համալսարանում Սերժ Սարգսյանը իրեն և իր ընկերներին հանցագործ է անվանել և հայտարարել, որ իրենք պետք է դատապարտվեն:
Այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ու պրոֆիլակտիկայի կենտրոնի տնօրեն Թոմաս Ֆրիդենը:
Բանկային քարտերի առավելություններից օգտվելու համար, անհրաժեշտ է հասկանալ դրանց աշխատանքի սկզբունքը և պահպանել անվտանգության պարզ կանոնները: Այդ կանոններով շարժվելով մենք կապահովենք քարտի վրա եղած դրամական միջոցների անվտանգությունը:
Արեն Վերանյանի եղբայրը՝ Արտակ Վերանյանը, ով գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում, ևս հացադուլ է հայտարարել:
Էլմար Մամեդյարովը մեկնաբանել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը:
Պատահական չէ, որ ՀՀ տնտեսության աճի ԱՄՀ կանխատեսումը մինչև 2-2.5 % է նվազեցվել, Այսինքն՝ հարկահավաքությունը տնտեսության աճի հաշվին տեղի չի ունենա:
Ընդգծվում է, որ նոր օրենքն առնչվելու է Ռուսաստանում գործող մոտ 30 լրատվամիջոցի:
Երեխան անցել է քիմիաթերապիայի մի քանի կուրս, սակայն բուժումն արդյունք չի տվել և հիվանդությունը չի նահանջել։ Բժիշկները նշել են, որ երեխայի բուժումը Հայաստանում անհնար է և հարկավոր է կատարել ոսկրածուծի փոխպատվաստում։