Պետական դավաճանության մեջ մեղադրվող Արիֆ Յունուսը նախնական կալանքի տակ կմնա մինչև 2015 թվականի մարտի 5-ը:
«Ի՞նչ է, մենք հավաքել ենք կարևոր գործ չունեցողների՞ն: Ինչպես Ս.Խաչատրյանը և Տ. Մարգարյանը, ես հիմա շատ կարևոր գործեր ունեմ, չեմ կարող մնալ, իսկ եթե Ս. Խաչատրյանը և Տ.Մարգարյանը գան, իմ հեռախոսահամարն ունեք, զանգեք, իմ կարևոր գործերը մի կողմ կթողնեմ ու իսկույն կգամ»,- ասաց Նիկոլ Փաշինյանն ու լքեց դահլիճը:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` հոկտեմբերի 28-ին, ժամը 11.15-ին, բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Վարդան Ա.-ն:
ՀՀ դատախազությունը՝ հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու գործառույթի իրականացման արդյունքում ՀՔԾ-ում քննվող գործերի նախաքննության ընթացքում արձանագրել է մի շարք չարաշահումներ:
Ե՞րբ կլինի եռյակի առաջիկա հանրահավաքը: Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով այս հարցին՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյան ասաց, որ իրենք դեռ չունեն որոշում հանրահավաքի օրվա վերաբերյալ. «Եռյակի նիստը կանենք, որոշում կկայացնենք, կհայտարարենք: Մենք նախապես իրազեկումները ներկայացրել էինք (խոսքը Երևանի քաղաքապետարան հայտ ներկայացնելու մասին է:- Ա.Ք.), որովհետև երբեմն այնպես էր լինում, որ նախապես չես ներկայացնում, ընդամենը 30 վայրկիան առաջ ձևակերպում են մեկ այլ միջոցառում»:
Քրդերն ու մյուսները (մյուս փոքրամասնությունները) չեն կարող գտնել ավելի լավ կառավարություն, քան գործող կառավարությունն է:
2009թ. Արարատի մարզում ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) և Արթուր Զադոյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացվել է դատավարական խախտումներով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Արթուր Զադոյանի փաստաբան Սուսաննա Սարգսյանն ասաց, որ նյութերի ուսումնասիրությունից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ի սկզբանե կազմվել է մեղադրական եզրակացությունը, «այնուհետև փորձել են ինչ-որ ձևերով արդեն նախապես մշակված սցենարով հավաքել ապացույցներ, ցուցմունքներ կորզել և այն ճանապարհներով բերել այն կետին, որ իրենց մեղադրական եզրակացությունը ինչ-որ կեր կարողանան կյանքի կոչել»:
«Որևէ մեկը դեռևս չի հիմնավորել հասկանալի և ընդունելի կերպով՝ ինչո՞ւ էր անհարաժեշտ Սահմանադրության փոփոխութուն նախաձեռնել հիմա, այդ ո՞ր ճգնաժամն են լուծում, որ խնդիրներն են լուծում սահմանադրական այդպիսի փոփոխություններով, առավելապես՝ կառավարման համակարգ փոխելով »,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը՝ պատասխանելով հարցին՝ քանի որ իշխանությունները կարևորում են քաղաքական կոնսենսուսը Սահամադրության փոփոխությունների հարցում, դարձյալ իրենք բացառո՞ւմ են մասնակցությունն այդ քննարկումներին:
Համապատասխան հրամանը ստորագրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԻՆ-ի ներկայացուցիչ Օլեգ Վոռոնովը:
«Անձավորված պայքար որևէ մեկը եռյակում չի մղում, եռյակում այդպիսի տեսակետ, տրամադրություն չկա, մենք մղում ենք պայքար հանուն համակարգի»,- պատասխանելով հարցին՝ արդյոք այն, որ Գագիկ Ծառուկյանը իր ելույթում ակնարկեց, որ խոսքն առաջին հերթին խորհրդարանական արտահերթ ընտրությունների հասնելու մասին, է, բացատրվո՞ւմ է նրանով, որ նա չի ցանկանում անձնավորված պայքար մղել Սերժ Սարգսյանի դեմ՝ պահանջելով նրա հրաժարականը՝ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
Ըստ նրա՝ ոչ մի քաղաքական գործիչ ուրիշ քաղաքական գործչի հանրահավաքի արդյունքում հրաժարական չի պահանջել:
Լարիսա Ալավերդյանն ասաց, որ նախօրեին տեղի ունեցած նիստը սկսվել է միջադեպով. վկաների ցուցակի մեջ անհասկանալի ձևով գրված են եղել սպանված հայ երեխայի մոր և եղբոր անունները, որոնք ի սկզբանե հրաժարվել են լինել վկա և պահանջել են, որ իրենց թույլ տան մասնակցել նիստին, ներկա լինել:
Կոալիցիոն համաձայնագրի տեքստը բաղկացած է 48 էջից:
«Շարժման դինամիական անընդհատ աճում է, դա 2 գործոնով է պայմանավորված՝ մեկը, որ քաղաքական ուժերը ճիշտ են ձևավորում շարժման օրակարգը, և երկրորդ՝ հասարակությունը տեսնում է, որ իշխանությունից այլև սպասելիք չկա: Իշխանության անգործությունը բերեց նրան, որ շարժումն ուժեղացավ: Ես չգիտեմ՝ հետո ինչ կլինի, մենք գնում ենք նրան, որ ամբողջ ժողովրդով, ավելի լայն շրջանակներով ներկայացնենք իշխանություններին: Չե՞ն անի, մենք անընդհատ կմեծացնենք ճնշումը: Իշխանությունները, կարծում եմ, ի վերջո, կհասկական, որ իրենց պահվածքը ադեկվատ չէ: Մենք օրակարգը հայտարարել ենք: Եթե ասելու բան ունեն իշխանությունները, թող ասեն: Ակնկալում ենք նույն տիպի հայտարարություն իրենց կողմից»:
Cygnus-ը պետք է Միջազգային տիեզերակայան հասցներ սննդամթերք, սարքավորում ու նյութեր՝ գիտափորձեր անելու համար:
«Ես հանդիպումներ եմ ունեցել ՀՀ արտգործնախարարությունում, հանդիպել եմ Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի հետ, և այսօր կարող եմ հստակ ասել, որ Հայաստանի իշխանության պաշտոնական մարմինները հայտարարել են, որ որևէ թույլտվություն չի եղել Երևան- Սիմֆերոպոլ ուղիղ ավիաչվերթ իրականացնելու համար»,- հայտարարեց Ուկրաինայի դեսպանը:
Տ.Մուկուչյանը նաև անդրադարձավ ընտրողների ցուցակի հրապարակմանը ու հայտարարեց, որ դրանք գաղտնիության տարր են պարունակում ու հրապարակման ենթակա չեն:
«Դասի ժամանակ իրեն վատ է զգացել և տեղում մահացել է: Շտապօգնությունը եկել է, բայց չեն կարողացել փրկել: Ըստ մեր ունցած նախնական տվյալների՝ ինքը սրտի հետ կապված պրոբլեմ է ունեցել, և այդ պատճառով է տեղի ունեցել պատահարը»: Կարեն Գրիգորյանը փոխանցեց նաև, որ մահացած ուսանողը տղա է:
Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականին կատարվել է 31 549 հեկտար կարտոֆիլի ցանք, նախորդ տարվա 30 680 հեկտարի դիմաց:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության նախարար Ջեյ Ջոնսոնը:
Մանվել Բադեյանը ենթադրում է, որ հանրահավաքի իրական «դերձակները» պատասխանատու մարդիկ են և ըստ նրա՝ շատ լավ գիտակցում են, որ հանրահավաքների միջոցով իշխանափոխություն անել հնարավոր չէ՝ տարբեր պատճառներով.
«Եկող տարի սպասվում են արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ…»,- այսօր Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. բյուջեի քննարկումների ժամանակ իր հարցն այսպես սկսեց պատգամավոր Զարուհի Փոստանջյանը
Նախագահի մեկ այլ հրամանագրով` Վիկտոր Քոչարյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար` ազատվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից:
Նավթի համաշխարհային գնանկումը որոշակի մտահոգություն է առաջացրել Իրանում:
Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. բյուջեի քննարկումների ժամանակ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը նշեց, որ մեծ մասը աշխատավարձերի և էներգետիկ ծախսերն են:
ԼՂՀ ազգային ժողովի այսօրվա նիստում պատգամավորները փակ գաղտնի քվեարկությամբ հավանություն տվեցին նախագահ Բակո Սահակյանի՝ գլխավոր դատախազի պաշտոնում Արթուր Մոսիյանի թեկնածության առաջարկին։
Մենք աբխազների ու օսերի թշնամիները չենք:
«Ճիշտն ասած նման ցանկություն չեմ ունեցել: Գուցե Դուք մեկնաբանեիք՝ ինչով են պայմանավորած այն լուրերը, որ տարածվում են իմ անձի շուրջ»,- ասաց նա:
«Հաճախակի են դարձել հանդիպումները տարբեր հարթակներում, ինչը խոսում է այն մասին, որ միջազգային հանրությունը, Մինսկի խումբը ակտիվացրել են իրենց աշխատանքները: Միանշանակ դա կարելի է դրական գնահատել, որովհետև հայտնի են Ադրբեջանի ճիգերը Մինսկի ձևաչափից խուսափել, հարցի լուծումը տանել այլ հարթակներ, որովհետև Մինսկի խումբը մասնագիտացել ու խնդիրը ուսումնասիրել է ամբողջովին, որի արդյունքում պարզ է, որ Ադրբեջանի համար ցանկալի լուծումներ չեն առաջ քաշվում և նա փորձում է հարցը տանել այլ հարթակներ, որտեղ խնդրի մասին պատկերացում: Ակնհայտ է, որ դա նրան չի հաջողվել»,-ասում է Մանվել Բադեյանը: