Ազգային ժողովը բյուջեից 706 միլիոն դրամով ավելի կստանա, քան 2014-ին

Ազգային ժողովի հոգսերը հոգալու համար հաջորդ տարի նախատեսվում է բյուջեից հատկացնել 4 մլրդ 565 մլն դրամ, որն այս տարվա համեմատ 706 մլն դրամով ավելի է: Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. բյուջեի քննարկումների ժամանակ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը նշեց, որ մեծ մասը աշխատավարձերի և էներգետիկ ծախսերն են: Նա հայտնեց, որ ԱԺ-ն ունի 805 հաստիք, որն ավելացել է 26-ով: Ըստ Թովմասյանի՝ ԱԺ-ում եղել են արտահաստիքային 46 աշխատողներ, և պարզվել է, որ նրանց կարիքն իսկապես կա ու դրանով է պայմանավորվել հաստիքների ավելացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031