
Մինչ այժմ տեղի ունեցած բոլոր ընտրությունները տեղի են ունեցել ազատ, արդար, թափանցիկ. Տիգրան Մուկուչյան (տեսանյութ)

«Մինչ այժմ տեղի ունեցած բոլոր ընտրությունները տեղի են ունեցել ազատ, արդար, թափանցիկ և առանց կեղծիքների»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԿԸՀ-ն պատրա՞ստ է արդար ընտրություններ անցկացնել եռյակի պահանջին համապատասխան:
Տ.Մուկուչյանը նաև անդրադարձավ ընտրողների ցուցակի հրապարակմանը ու հայտարարեց, որ դրանք գաղտնիության տարր են պարունակում ու հրապարակման ենթակա չեն: