Բաժիններ՝

Նավթի արտահանումից Իրանի եկամուտները նվազել են 30 տոկոսով. Ռոուհանի

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ նավթի արտահանումից Իրանի եկամուտները նվազել են 30 տոկոսով: Նրա խոսքերով՝ նավթի գների կազմավորման հարցում գլխավոր դերակատարությունն ունի ոչ թե տնտեսական գործոնը, այլ՝ քաղաքականությունն ու գլոբալ դավերը:

Նավթի համաշխարհային գնանկումը որոշակի մտահոգություն է առաջացրել Իրանում՝ կապված իրանական ընթացիկ ֆինանսական տարում (ավարտվում է 2015 թվականի փետրվարի 20-ին) բյուջեի հնարավոր դեֆիցիտի հետ: Իրանի բյուջեն հենված է մեկ բարել նավթի համար 100 դոլոարի հաշվարկի վրա:

Մինչդեռ այժմ Իրանը թեթև նավթը վաճառում է մեկ բարելի համար 84.25 դոլար, իսկ ծանր նավթի մեկ բարելը վաճառում է 82.61 դոլարով: Սրանից առաջ հաղորդվել էր, որ Իրանը պլանավորում է մոտ ժամանակներս նավթարդյունահանման օրական ծավալը ներկայիս 2.67 միլիոն բարելից հասցնել մինչև 4.3 միլիոն բարելի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս