Արտակարգ իրավիճակների նախարարությունը բոլոր մարզերում ունի ճգնաժամային կառավարման կենտրոններ, ԱԻՆ բոլոր հրշեջ փրկարարական ծառայություններն ամբողջությամբ համապատասխանում են միջազգային չափանիշներին, մարզերում կան տրանսպորտի խնդիրներ՝ հնամաշ մեքենաներ, բայց աշխատանքներ տարվում են:
Շլապակի խոսքերով՝ Ուկրաինային անհրաժեշտ է 2 միլիարդ դոլար՝ ձմռան ժամանակ գազ գնելու համար:
դրամ, որից ռազմական կարիքների բավարարմանը` 191 մլրդ 273.5 մլն դրամ: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաողովներում 2015թ-ի բյուջեի քննարկումների ժամանակ տեղեկացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հոկտեմբերի 13-ի որոշմամբ կասեցվել էր «ԱՄՄ» ՍՊԸ-ի «Լոռի» պանիր արտադրատեսակի արտադրությունը, և միաժամանակ «ԱՄՄ» ՍՊԸ-ի տնօրենին հանձնարարվել էր վերացնել հայտնաբերված խախտումները, անցկացնել սանիտարական օր, սարքավորումների և գործիքների պատշաճ մաքրում և ախտահանում, «Լոռի» պանրի արտադրատեսակի համապատասխան խմբաքանակը օգտահանել կամ ոչնչացնել, «Լոռի» պանրի արտադրատեսակի արտադրությունը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:
Google և Samsung ընկերությունները փոխատեղում են արել՝ զբաղեցնելով համապատասխանաբար 2-րդ ու 3-րդ տեղերը:
«Մենք դեմ ենք, և դա երկրի իմիջի համար շատ վատ երևույթ է»: Իսկ մեր հարցին՝ արդյոք իշխանությունը եռյակի հետ համագործակցության քայլեր կանի՞, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Մենք բոլորի հետ պատրաստ ենք համագործակցել, բոլորի»:
«Մենք մեր խոստումը կատարեցինք ու 10 աստիճան և ավելի ցրտերը ներ ենք մուծել Հայաստան»,- կատակեց նախարարը:
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողներն օրերս Վանաձոր քաղաքի Վարդանանց հրապարակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1993 թ. ծնված Գագիկ Մ.-ին:
Բանակցային գործընթացի ելքն այժմ կախված է կողմերի քաղաքական կամքից, և նրանից, թե ով կանի առաջին քայլը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ խոսելով արտաքին քաղաքական զարգացումների մասին, ասաց, որ տարվա ամենակարևոր խնդիրը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) համաձայնագրի ստորագրումն է
ԱԺ պատգամավոր (ՀՀԿ) Սուքիաս Ավետիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ խոսելով ներքաղաքական վերջին զարգացումների և գործընթացների մասին, ասաց, որ կա որոշ քաղաքական ուժերի համախմբվածություն, քաղաքական ուժերը հանդես են գալիս կոնկրետ հարցադրումներով
Այս մասին հայտարարել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի նախագահական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչը:
Այդ փաստով Հյուսիսային Վիրջինիայում հարուցվել է քրեական գործ:
Վերջին տարիներն շուրջ 40 հայազգի ֆուտբոլիստներ ստացել են Հայաստանի հանրապետության քաղաքացիություն, որպեսզի իրավունք ունենան հանդես գալ տարիքային որեւէ հավաքականում:
«Ոստիկանությունը ծառայում է օրենքին և գործում է միայն օրենքի սահմաններում»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց փոխոստիկանապետ Անուբախ Համբարյանը՝ մեկնաբանելով հանրահավաքների ընթացքում ոստիկանների հանդարտ գործողությունները:
Դրանից հետո հնարավոր կլինի երկու կողմից ծանր սպառազինության հետ քաշումը, ինչը բնականաբար կդառնա վճռորոշ գործոն իրավիճակը հանդարտեցնելու ու միջադեպերը բացառելու պլանում:
«Շատ էր խանդում, բայց կինը խելոք, սուսուփուս կին էր, ընտանիքին նվիրված: Ջահել ժամանակ էլ ամուսինը միշտ շատ է խանդել: Ուր գնում էր, անգամ եթե խանութ էր գնում, հետեւում էր, հեռվից հետը քայլում էր: Այս վերջին տարիներին էլ հոգեկան շեղումներ ուներ, ուզում էր բաժանվեր կնոջից: Ամբողջ օրը բակում ինքն իրեն խոսելով ման էր գալիս»:
Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականի նշանակման լուրը բնականաբար պիտի գրավեր բազմակողմանի ուշադրություն: Առաջին հայացքից թվում է, որ «Ակոսի» նախկին խմբագրի նշանակումը կապված է հայկական կողմին ուղղված ծրագրերի հետ. ավելի մասնակի` Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ առնչված Անկարայի որդեգրած գործողությունների շարքի կարեւոր օղակի հանգամանք ունի այս քայլը:
Չնայած այն հանգամանքին, որ վերջինս մի քանի անգամ կրկնել է, որ կույր է և չի տեսնում, ոստիկանության ծառայողները նույն ավտոմեքենայով վարորդի հետ մեկնել են` Ալեք Ենիգոմշյանին թողնելով փողոցի բանուկ հատվածում` վտանգի մեջ:
Այս մասին հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության փոխնախարար Մանսուր Մոազզամին:
2015 թվականի սկզբից գնաճը կկայունանա նպատակային ցուցանիշի միջակայքում՝ 4±1.5%: Այս մասին այսօր ԱԺ-ում 2015 թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գիշերը պատուհանը բացելով՝ մտել են Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում գործող խանութ և գողացել դյուրակիր 5 համակարգիչ` պատճառելով 1.240.000 դրամի վնաս:
Ծանոթությունս Կարեն Դեմիրճյանիհետ սկսվեց այնժամ, երբ մեր բազմաթիվ «հաշվենկատ» հայրենակիցներ գերադասում էին խուսափել նրա հետ «ավելորդ» շփումից և նրա կողքին «ավելորդ անգամ» երևալուց:
Նախագահը ներկա է գտնվել Կովսական քաղաքում նոր մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը: Երկրի ղեկավարը նշել է, որ նախադպրոցական կրթության ոլորտը մշտապես գտնվում է իշխանությունների ուշադրության կենտրոնում, եւ այսուհետ էլ կարվի հնարավորը դրա շարունակական զարգացման համար:
Տեսանյութերը պատրաստելուց հետո, Վարդան Ղ.-ի ցուցումով Հովհաննես Ե.-ն և իրենց ընկեր Արթուր Մ.-ն նույն ամսին տարբեր սրճարաններում հանդիպումներ են ունեցել հյուրանոցային համալիրի վարձակալի հետ ու նրանից պահանջել խոշոր չափերով գումար` սպառնալով հակառակ դեպքում համացանցում հրապարակել վերջինիս իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս հասցնող տեղեկություններ:
Այսօր ԱԺ-ում 2015 թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ պատգամավորները հետաքրքրվեցին, թե բյուջեն որքանո՞վ է բացառում «ատկատների» հնարավորությունը:
«Ընդհանուր առմամբ նոր թերապիայի ժամանակ փոքր-ինչ շատ են կողմնակի ազդեցությունները, որոնց դեպքում, սակայն, հազվադեպ է կյանքին վտանգ սպառնում»:
Օրերս ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գիշերը անհայտ անձը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով Պարտիզակ գյուղի խաչմերուկում կայանված «Հունդայի» էքսկավատորից գողացել է դիզվառելիք:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 18.25-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Երևանի Անդրանիկի փողոցի 13 շենքի բնակարաններից մեկը, որտեղ պարզվել է, որ սպանվել է տանտիրուհին:
Փաստորեն, բյուջեով կանխատեսված ցուցանիշից 1.2 տոկոսային կետով ցածր` 4% տնտեսական աճ ապահովելը պետք է ձեռքբերում համարել։ Չնայած՝ դա այնքան էլ հեշտ չի լինի։