Հետխորհրդային երկրներից առաջատարը Վրաստանն է, որը զբաղեցրել է 15-րդ տեղը:
Նախորդ տարվա համեմատ նվազել են 2%-ով բնակչության և 13,8 %-ով արդյունաբերության ոլորտի կողմից գազի սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 354.4 և 172.9 մլն խ.մ:
Հոկտեմբերի 29-ին, ժամը 04.50-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Գյումրի ճանապարհի 67.7 կմ-ին վրաերթի է ենթարկել 1975 թ. ծնված Վահրամ Անտոնյանին, որը տեղում մահացել է:
«Ժառանգության» պատգամավոր Թևան Պողոսյանը խնդրեց պարզաբանել, թե մաքսային արժեքների որոշման մեթոդի վերանայման համար Եվրամիությունը շարունակելո՞ւ է աջակցել Հայաստանին, քանի որ, կարծես, այլ ուղղությամբ ենք գնում:
Պաշտոնական այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Հորդանան գետի ափին գտնվող Հիսուս Քրիստոսի մկրտության վայր:
ՀՀ Կառավարությունը այսօր փոփոխություններ և լրացումներ է կատարել «Ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը հաստատելու մասին» իր նախկինում ընդունած որոշման մեջ, պարզեցնելով ծագման երկրի սերտիֆիկատի և փորձաքննության ակտի ստացման գործընթացը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Եվրասիական տնտեսական միության հետ առնչվող բոլոր նախարարությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է հունվարի 1-ից սպասվող փոփոխությունների մասին գործարարներին իրազեկելու անհրաժեշտության վրա:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին:
«ԵՏՄ լույսի ներքո Հայաստանը շահագրգիռ է շարունակել և խորացնել ԵՄ հետ համագործակցությունը՝ հաշվի առնելով այն պարտավորությունները, որ ունենք ԵՏՄ հետ և այն ուղղություններով, որ չեն հակասում ԵՏՄ-ին, կշարունակենք համագործակցությունը»,- ասաց Շ.Քոչարյանը::
Իսպանիայից Մոսկվա է արտաքսվել «օրենքով գող» Զախարի Կալաշովը, ով հայտնի է «Շաքրո-կրտսեր» մականվամբ:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք:
168.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Հաղթանակ կամրջից մարդ է ցած նետվել: Այս պահին կամրջի մոտ բազմություն է հավաքված, որոնց ոստիկանները փորձում են հեռացնել: Այլ մանրամասները առայժմ մեզ չի հաջողվել պարզել:
ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև առկա են դաշնակցային հարաբերություններ, և որ երկու երկրները համագործակցում են բազմաթիվ ոլորտներում:
«Ի՞նչ անել, որ, օրինակ, մի նախարար իր հորողբոր որդու անունով չգրանցի ինչ-որ կազմակերպություն ու այդ գումարով քաղաքում կառուցվի եռահարկ տուն այդ նախարարի մերձավորի համար»:
ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստի կազմակերպման ընթացքում պատգամավորներ Վահան Բաբայանի և Տիգրան Ուրիխանյանի համար դահլիճում տեղեր հատկացված են եղել: Սեղաններին եղել են նշված պատգամավորների անվանական ցուցանակները: Պատգամավորներ Վահան Բաբայանը և Տիգրան Ուրիխանյանը, մոտենալով իրենց համար նախատեսված տեղերին և տեսնելով, որ հեռու են նախագահության սեղանից, արարողակարգի վարչության աշխատակիցներին խնդրել են իրենց նստելու համար նախատեսված տեղերը մոտեցնել նախագահության սեղանին:
««Ես կուզենայի, որ սկանդալի գործը չլիներ, պոլիտեխնիկի անունը վատ իմաստով չհոլովվեր, բայց եթե հոլովվել է, ավելի լավ է մաքրվի, քան մնան գաղտնիքներ… Ես այդ սկանդալի հետ ոչ մի կապ չունեմ, իմ աշխատակցուհիները՝ ևս… Երեսուն տարեկան կնոջ համար ծանր էր աշխատել նման մթնոլորտում, նա ազատվել է, մյուս աշխատակցուհին էլ հիվանդանոցում է եղել… Ես դեռ ոչինչ՝ մեծ մարդ եմ, սովոր եմ, բայց երիտասարդ կանանց նման մեղադրանք ներկայացնելը… Ի՞նչ անձնական կյանք է, եթե փոքր տեքստում հայհոյախառն տարբեր հարցեր են քննարկել, հասարակությանն է պետք այս սկանդալի բացահայտումը, այլապես որևէ մեկը պաշտպանված չի լինի, դա սարսափելի բեռ է… Անտրամաբանական բան են արել… տղամարդկանց եմ դիմում՝ հայհոյանք գրած կա՞ք թղթի վրա, բանավոր կասվի, բայց հայհոյանք չի գրվում, պատկերացեք՝ երիտասարդ կնոջն է գրվել, անձնական կյանքը խնդրի մյուս կողմն է…»:
Ինչպես այսօր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ 2015թ. բյուջեի քննարկումների ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, դրանից 14 մլն 387 հազար եվրոն նպատակային դրամաշնորհներ են, իսկ 20 մլն եվրոն՝ ուղղակի դրամաշնորհներ, վերջինն ուղիղ աջակցություն է պետական բյուջեին:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի՝ եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին:
Վանաձոր քաղաքի 16-ամյա բնակչուհին հոկտեմբերի 23-ին գրավոր հաղորդում էր ներկայացրել, թե իբր նույն թվականի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, իր ընկերը Վանաձոր քաղաքի «Երկաթուղայինների» Այգում, դանակի սպառնալիքով և քնաբեր դեղամիջոց տալով բռնաբարել է իրեն:
Օրենսդրական գործընթացը Հայաստանի Հանրապետությունում պետք է ավելի ճկուն եւ մասնակցային լինի՝ նշվում է Երևանում 2014թ. հոկտեմբերի 30-ին ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից ներկայացված գնահատման զեկույցում:
Պարզապես ցանկության և ընտրության հարց է` ո՞ւմ եկամուտը կտրել։ Աներոջ բարեկամի՞, եղբոր հարևանի՞, ու մնացած պորտաբույծների՞, թե՞ աշխատող ու իշխանական մեջք չունեցող կանանց։
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հոկտեմբերի 27-ին Փարիզում միմյանց հետ շփվել են ջերմորեն:
«Անգամ վատ բանակցությունը միշտ էլ լավ է կրակոցներից: Հետևաբար, եթե կան շփումներ և այդ շփումները զարգացող միտում ունեն, իսկ դրա մասին շատ է խոսվում, ապա սա հույս է ներշնչում, որ լարվածության թուլացումը նորից սրացող բաղադրիչներ պիտի որ չարձանագրի: Վստահություն չկա, բայց գոնե հույս ներշնչում է»,- ասում է Կարեն Բեքարյանը:
Լրագրողներն այսօր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեցին՝ արդյոք անպատասխանատու չե՞ն Աղվան Հովսեփյանի այն հայտարարությունները, թե մարտի 1-ի գործով բոլոր բացահայտումներն արված են: «Աղվան Հովսեփյանը ինքը թող մեկնաբանի իր հայտարարությունը: Իմ հայտարարությունը հետևյալն է եղել և կա: Քրեական դատավարության մեջ ամենակարևոր սկզբունքը, որը գոյություն ունի, դա գործի արդյունավետ քննության սկզբունքն է: Ընդ որում, դա ոչ միայն ՀՀ օրենսդրության, այլև միջազգային քրեական իրավունքի և իրավունքի տեսանկյունից՝ արդյունավետ քննություն:
Սկզբունքորեն համաձայնեցված են երեք փաթեթենրը:
ԱՄՆ Միջազգային զարգացման գոծակալության ֆինանսավորմամբ Լեռնային Ղարաբաղում պատերազմից մնացած ականների վնասազերծման ծրագիրը շարունակվում է:
Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ նրանք նոր պաշտոններում կպահպանեն վերոհիշյալ գերատեսչությունների բոլոր դրական ձեռքբերումները եւ նոր որակ կհաղորդեն աշխատանքներին:
«Ես չեմ տեսնում քաղաքական ենթատեքստ: Ես չեմ կարող տեսնել քաղաքական ենթատեքստ, որովհետև քրեական հետապնդման հարուցման և քրեական հետապնդման իրականացման գործընթացքում որևէ քաղաքական գործոն կամ որևէ քաղաքական ենթատեքստ չի կարող լինել, որովհետև ամբողջ գործը բավականին հիմնավորված, պատճառաբանված և ապացույցներով, ինքներդ լավ տեսել եք՝ անգամ տեսագրություններով հագեցած է, և այդ տեսակետից ապացուցողական բազայի առնչությամբ, եթե դուք ինքներդ օբյեկտիվորեն փորձեք այդ ամեն ինչը համադրեք, դուք ինքներդ կտեսնեք, որ քաղաքական ենթատեքստ չի կարող այստեղ լինել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ արձագանքելով այն հայտարարություններին, թե Շանթ Հարությունյանի և մյուսների գործով քաղաքական ենթատեքստ կա:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Գլոբալ աղետների ազդարարման և համակարգման ծրագրի (GDACS) ստացված տեղեկատվության համաձայն` ս.թ. հոկտեմբերի 29-ին՝ վաղ առավոտյան, Շրի Լանկայի հյուսիսում՝ Բադուլլա տարածաշրջանի Մերյիաբեդա գյուղում մի քանի օր տեղացած հորդառատ անձրևների արդյունքում տեղի է ունեցել սողանք: