Մանվել Բադեյանը` Փարիզյան հանդիպման մասին. «Ղարաբաղյան հարցի կարգավորման մասին խոսելը դեռ վաղ է»

ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Մանվել Բադեյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, խոսելով Փարիզյան հանդիպման մասին, ասաց, որ ցանկացած հանդիպում երկու երկրների ղեկավարների միջև նշանակում է առնվազն մի բան, որ դեռևս բաց թողնված չէ հարաբերությունները խաղաղ ձևով կարգավորելու հնարավորությունը.

«Դեռ հույսներ կան՝ խաղաղ եղանակով Ղարաբաղյան խնդիրը կարգավորելու: Ինչպես բոլոր, այնպես էլ այս հանդիպման մասին մանրամասներ չգիտեմ, և ոչ-ոք չգիտի, բացի հանդիպման մասնակիցներից, սակայն անուղղակի կերպով կարելի է որոշ դատողություններ ու եզրակացություններ անել:

Հաճախակի են դարձել հանդիպումները տարբեր հարթակներում, ինչը խոսում է այն մասին, որ միջազգային հանրությունը, Մինսկի խումբը ակտիվացրել են իրենց աշխատանքները: Միանշանակ դա կարելի է դրական գնահատել, որովհետև հայտնի են Ադրբեջանի ճիգերը Մինսկի ձևաչափից խուսափել, հարցի լուծումը տանել այլ հարթակներ, որովհետև Մինսկի խումբը մասնագիտացել ու խնդիրը ուսումնասիրել է ամբողջովին, որի արդյունքում պարզ է, որ Ադրբեջանի համար ցանկալի լուծումներ չեն առաջ քաշվում և նա փորձում է հարցը տանել այլ հարթակներ, որտեղ խնդրի մասին պատկերացում: Ակնհայտ է, որ դա նրան չի հաջողվել:

Ղարաբաղյան հարցի կարգավորման մասին խոսելը դեռ վաղ է: Չեմ կարծում, որ մոտ ապագայում կողմերը գան խնդրի համապարփակ լուծմանը, ինչին միտված են Մինսկի խմբի աշխատանքները»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս