
Դավիթ Հարությունյանը հերքում է իր՝ փոխվարչապետ նշանակվելու մասին լուրերը (տեսանյութ)

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց տարածված լուրերը, որ ինքը նշանակվելու է ՀՀ փոխվարչապետ և Տարածքային կառավարման նախարար: Դ.Հարությունյանը նաև հերքեց լուրերը, որ ընդհանրապես պատրաստվում է հրաժարական տալ:
«Ճիշտն ասած նման ցանկություն չեմ ունեցել: Գուցե Դուք մեկնաբանեիք՝ ինչով են պայմանավորած այն լուրերը, որ տարածվում են իմ անձի շուրջ»,- ասաց նա:
Դ.Հարությունյանը նաև հերքեց, որ կառավարությունը պատրաստվում է էկոնոմիկայի նախարարությունը ևս միացնել ֆինանսների նախարարությանը:
«Եթե լինի կասենք: Համենայն դեպս, ես դրա մասին տեղյակ չեմ»,- նշեց Դ.Հարությունյանը: