ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Վ. Գրիգորյանի, հրապարակվեց ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի կալանավոր Հրաչյա Գևորգյանի բողոքի քննարկման հիման վրա կայացված որոշումը: Դատարանը, քննության առնելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին նախաքննական մարմնի որոշումը վերացնելու պահանջի մասին ներկայացված բողոքը, կայացրեց բողոքը մերժելու մասին որոշումը՝ այն հիմնավոր չլինելու պատճառաբանությամբ:
Ուկրաինայի Գերագույն Ռադայի ընտրություններին քաղաքացիների մեծամասնությունը ընտրել է ժողովրդավարական կուսակցություններին և այդպիսով կողմ է արտահայտվել եվրոպական ինտեգրմանը, այսօրվա ասուլիսում հայտարարեց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան` անդրադառնալով հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններին:
Աշխարհի ավելի քան 40 երկրում հոկտեմբերի 29-ը նշվում է որպես կաթվածի (ինսուլտի) դեմ պայքարի համաշխարհային օր: Ամբողջ աշխարհում խնդրի լուծման համար ամենից շատ կարևորվում են կանխարգելիչ միջոցառումները:
Էրդողանը հավելել է, որ 91 տարի առաջ զինվորականները ճանապարհ են հարթել հանրապետության հիմնադրման համար:
Այս մասին նշված է Վենեսուելայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում:
Ազատ տնտեսական գոտիների զարգացումն ընդամները գործիք է տնտեսության զարգացման համար։ Կլաստերային զարգացումն ամբողջ աշխարհում տնտեսության շարժիչ ուժերից մեկն է։ Մենք ևս փորձել ենք Հայաստանում ստեղծել ոսկերչական ազատ տնտեսական գոտի, որը մեզ թույլ կտա արտահանմանն ուղղված քաղաքականության ներքո խթանել ոսկերչության զարգացումը։ Արդեն մեկնարկեց ազատ տնտեսական գոտին, և մենք պատրաստ ենք հայտեր ընդունել։ Նախատեսում ենք, որ լայնածավալ աշխատանքներ կկատարվեն ոչ միայն հայտնի բրենդների, այլև ամբղջ աշխարհի ոսկերիչների, ադամանդագործների և ժամագործների հետ։
«Կառավարությունը հստակորեն հետևում է բյուջետային ընթացակարգերին: Բյուջեում արտացոլված է այն, ինչ առկա է: Երբ Հայաստանը կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, միայն դրանից հետո կարելի է խոսել բյուջեի փոփոխությունների մասին»
Սահմանափակումները մտցվել են այն բանից հետո, ինչ Կալիֆորնիայի Տախո լճի շրջանում հաճախակիացել են սև արջերի հետ լուսանկարվելու փորձերը:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Արամյանը նշեց, որ գումարների մեծ մասը՝ 80%-ն աշխատավարձի ֆոնդն է:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԿԸՀ-ը:
Արաբագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ Հորդանանի հետ հարաբերությունները Հայաստանի համար ավելի շատ ձեռնտու են քաղաքական առումով:
Գորշուկի ճարպը չի կարող ծառայել որպես առանձին դեղամիջոց, սակայն լայնորեն կիրառվում է մի շարք ծանր հիվանդությունների բուժման ընթացքում, օրինակ` թոքաբորբ, թոքախտ և այլն։
Շատ կարևոր է, որ նման հանդիպումներն անցկացվեն նաև հետագայում:
Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մեկնեց Հորդանանի Հաշեմյան Թագավորություն:
Պլանի համաձայն՝ օդանավակայանը գտնվելու է Անտարկտիդայի արևելյան հատվածում գտնվող «Չժունշան» չինական երկրորդ հետազոտակայանից ոչ հեռու:
Բաղրամյան 26-ի մոտ չկան կարմիր գծեր և հատուկ պայմաններ են ապահովված նախագահականի աշխատակազմի համար:
Բորիկ Կոստանյանը խորհրդային տարիներին բնակվել է Բյուրեղավանում, որպես բժիշկ աշխատել Երեւանի տարբեր բուժհիմնարկներում: 1989թ. վերջին հատուկ տնտեսական ծրագրերի կոմիտեի կողմից որպես բժիշկ- կոնսուլտանտ ուղարկվել է Շահումյանի շրջան:
Ռուսաստանը 2014 թվականին ամբողջովին կծածկի արկտիկյան ռադիոտեղորոշիչ դաշտը:
Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել քաղաքացի Մանուկյանին` ազատազրկման վայրում գտնվող անձին ազատելու պատրվակով նրա մորից խարդախությամբ գումար հափշտակելու համար:
Սահմանը հատելիս Փեշմերգայի ուժերը ջերմ ընդունելության են արժանացել տեղաբնակների կողմից:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-համալիր միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.30-ին, Նորագավիթի 4-րդ փողոցի թիվ 49/1 տան մոտ, վիճաբանության ժամանակ, վերջիններիս նշված վնասվածքները պատճառել են 1997 թ. ծնված Նարեկ Հ.-ն և 1993 թ. ծնված Գևորգ Հ.-ն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 29-ին՝ ժամը 9։30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է։
Հոկտեմբերի 29-ին, ժամը 01.22-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Դիան գյուղում քաղաքացին ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախնական տվյալներով՝ Քարաման նահանգի Էրմենեք քաղաքի շրջանում գտնվող հանքահորում վթարի ժամանակ գտնվել է մոտ 40 մարդ, որոնց մեծ մասին հաջողվել է դուրս բերել հանքահորից:
«Խստորեն դատապարտում ենք այդ անմարդկային ահաբեկչական գործողությունը, որի նպատակն է ինչպես Եգիպտոսում, այնպես էլ տարածաշրջանում կայունության և անվտանգության խաթարումը։ Միաժամանակ մեր զորակցությունն ենք հայտնում Ձեզ և բարեկամ Եգիպտոսի իշխանություններին՝ երկրի տարածքում ահաբեկչությունը վերջնականապես արմատախիլ անելուն ուղղված վճռական ջանքերին»։
168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը վերջապես կառավարությանն է ներկայացրել «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ խոստացված առաջարկությունների փաթեթը: Այն փաթեթը, որ դեռ պետք է ներկայացնեին օգոստոսի վերջին, ապա սեպտեմբերի 15-16-ին, ապա սեպտեմբերի վերջին, և այլն:
Փսակին հրաժարվել է մեկնաբանել այս շաբաթ ԼՂՀ-ում ադրբեջանցի դիվերսանտների դեմ սկսված դատավարությունը:
Ակտիվիստների խոսքերով՝ փորձի նպատակն օբյեկտիվորեն ցույց տալն է, թե կանայք ամեն օր ինչ բաների միջով են անցնում:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:
Ակնկալվում է, որ բանաձևի նախագծի քվեարկությունն անցկացվելու է նոյեմբերի 18-ին: