Բաժիններ՝

«Լույսերի մեջ մնա՛ս, մեր սիրելի Դավի՛թ». կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը

«Փյունիկ» ՖԱ-ն խորը կսկիծով տեղեկացնում է, որ կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը:

«Դավիթը մեր ֆուտբոլային աշխարհում մեծ հարգանք վայելող անձնավորություն էր՝ անսահման բարությամբ ու անչափ նվիրված իր սիրելի գործին:

«Փյունիկ» ՖԱ-ի ողջ անձնակազմն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Դավիթ Մարտիրոսյանի հարազատներին և մտերիմներին:

Լույսերի մեջ մնա՛ս, մեր սիրելի Դավի՛թ»։

168.am-ը ցավակցում է Դավիթ Մարտիրոսյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և մտերիմներին՝ նրա անժամանակ մահվան կապակցությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930