ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը` ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի, և նույն բաժնի քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ, ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ:
Հետխորհրդային երկրներից առաջատարը Վրաստանն է, որը զբաղեցրել է 15-րդ տեղը:
«Եթե անգամ մեկ մայր կա, որը կոռուպցիոն քայլի չի դիմել, բայց մեր որոշման պատճառով նա պետք է տուժի, ապա նշանակում է օրենքն անարդար է: Ակնհայտ է, որ այստեղ անելիքներ շատ կան: Իհարկե, կա ռեսուրսների սահմանափակության խնդիրը, բայց դա միշտ էլ կա»,- ասում է ՀՀԿ-ական պատգամավորը:
Թանկարժեք մետաղների զտարկման գործարանի գործարկումը հնարավորություն կտա էականորեն բարձրացնելու Հայաստանում ոսկու արդյունահանման և զտարկման ծառայությունների արդյունավետությունը:
«Ոստիկանության մասին» օրենքում արվել են համապատասխան ուղղումներ:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է հրավիրվել 1990 թ. ծնված Ազատ Ա.-ն:
Անդրանիկ Միհրանյանն անդրադարձել է աշխարհում ընթացող քաղաքական գործընթացներին եւ թեժ կետերում տիրող իրավիճակին: Նրա խոսքով՝ աշխարհն ապրում է շրջադարձային մի փուլ, եւ միջազգային իրավիճակը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այնքան լարված չի եղել, որքան այսօր է: Նա հիմնականում անդրադարձել է Լիբիայում, Աֆղանստանում, Սիրիայում, Իրաքում, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին: Այդ համատեքստում քաղաքագետն անդրադարձել է նաեւ կովկասյան տարածաշրջանային հարցերին:
«Թուրք գործիչները գիտակցում էին, որ ամուր պետություն ձևավորելու համար պետք է մաքրեն տարածքներն այլ ժողովուրդներից՝ հայերից և հույներից, որոնք քրիստոնյա էին և չէին կարող ձուլվել մահմեդականներին, քրդերին, որոնք մահմեդական էին, սակայն թուրք չէին, և մի շարք այլ ազգություններ, որոնք իրենց քուրդ կամ թուրք էին համարում, սակայն մահմեդական չէին և այլն: Ի սկզբանե ծրագրավորված է եղել կոտորել հենց հայերին, քանի որ հայերը մասնատված էին և պետություն չունեին, ինչը հույների հանդեպ չէին կարող անել: Իսկ այսօր այդ նույն կոտորածներն իրականացվում են քուրդ ժողովրդի հանդեպ»,- ասաց Իսմայիլ Բեշիկչին:
Պորոշենկոն իր հերթին Օլանդին կոչ է արել արագորեն վավերացնել ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագիրը:
Հոկտեմբերի 30-31-ին հատկապես արևելյան շրջաններում, նոյեմբերի 1-3-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ:
Թուրքիայում այսօր նշում են հանրապետության հիմնադրման 91-ամյակը:
Վրաստանի առաջին տիկին Մակա Չաչուան երեխայի է սպասում:
2014թ. ինն ամսվա ընթացքում հանրապետության տարածքում արձանագրվել է կոռուպցիոն բնույթի 14 հանցագործություն (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 25-ի դիմաց)։
Այս մասին այսօր հայտնել է Մոլդովայի նախագահի մամլո ծառայությունը:
ՄԱՇ-ի ներկայացուցիչները մտադիր են շրջաններում ապրող կարիքավոր քաղաքացիներին վճարել 15-ական լարի:
ՀՀ բնապահպանության նախարարության՝ 20-24.10.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.6մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 22 որոշում և հաշվարկվել է 187.2հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
«Բացարձակ լկտի սուտ է: Լկտիություն է: Եվ անհարմար չեն զգում, որ նման բան են գրում»,- այսօր Ազգային ժողովում լրագրողներից փախչելով հընթացս հայտարարեց Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը՝ արձագանքելով տարածված լուրերին, որ նա և իր բարեկամները բնակարաններ են ձեռք բերում աշխարհի տարբեր քաղաքներում:
Այնտեղ ոստիկանները շարունակել են իրեն ծեծի ենթարկել, ինչի հետևանքով վատացել է ինքնազգացողությունը և շտապօգնության կողմից տեղափոխվել հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:
«Պարոն Մարգարյանը որևէ խնդիր չունի Ազգային Ժողով չգալու և հարգանքով, օրենքի սահմանված կարգով, ի պաշտոնե շատ լուրջ վերաբերմունք ունի ԱԺ հանդեպ: Որևէ տեղ չկա պարտադրանք, որ անպայման ինքը պետք է մասնակցի»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը՝ մեկնաբանելով 3 տարի շարունակ Տարոն Մարգարյանի բացակայությունը բյուջեի քննարկումների ժամանակ:
Ռոուհանին ընդգծել է, որ Իրանի համար գիտության նախարարությունն ունի հատուկ նշանակություն:
Ինչպես տեղեկացրել ենք՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, թե արդեն 3 տարի է` բյուջեի քննարկումների ժամանակ ԱԺ չեն ներկայանում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
«Ժողովրդական ճակատ» կուսակցությունը՝ որպես հոկտեմբերի 26-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթած կուսակցություն, պատրաստել է կոալիցիոն համաձայնագրի սեփական տեքստը:
FireEye կազմակերպությունը ներկայացրել է ուսումնասիրություն, ըստ որի APT28 հաքերային խումբը հարձակումներ է կատարել Հայաստանի ՊՆ աշխատակիցների վրա՝ ստեղծելով ՊՆ-ի կայքի լոգին լինելու էջի կեղծ տարբերակը:
Հոկտեմբերի 20-ին, ժամը 10.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1987 թ. ծնված Սեդրակ Բ.-ն և հայտնել, որ իրեն ծեծի են ենթարկել:
Համարվում է, որ ԿԺԴՀ-ում քաղբանտարկյալների թիվը կազմում է 80.000-120.000 մարդ:
Տղան Արագածոտնի մարզի Օշական գյուղից է և, ըստ նախնական վարկածի` սրտի արատ է ունեցել:
Հոկտեմբերի 24-ին New York Post թերթը գրել էր, թե Վլադիմիր Պուտինն արդեն մի քանի տարի է, ինչ տառապում է քաղցկեղից:
Եռյակի հանրահավաքից առաջ տարբեր լրատվամիջոցներ նկարել են, թե ինչպես են մարդկանց տաքսիներով բերում հանրահավաքի, ներկա-բացակա անում: Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե կարելի՞ է այսքանից հետո ասել, որ շարժումը ինքնաբուխ էր՝ ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանն այսպես արձագանքեց. «Եթե մարդը Հրազդանից կամ մեկ այլ քաղաքից ուզում է հանրահավաքին գալ, բայց այնպիսի իրավիճակի են հասցրել իշխանությունները, որ ինքը չի էլ կարողանում կամ ցուցումներ են լինում, որ այս կամ այն երթուղին չի գործում, բնականաբար, օժանդակության խնդիր է առաջանում»:
ԱԻ նախարարի մեկ այլ հրամանով ՀՀ ԱԻՆ Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոնի բաժնի պետ Հերմինե Նավասարդյանին շնորհվել է փ/ծ փոխգնդապետի կոչում:
«Ես անընդհատ այդ հարցը բարձրացրել եմ, որ ինչպես բոլորս հավաքվում ենք, թող իրենք էլ ներկայանան»,- այսօր ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը լքելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: