
Ծեծի մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` հոկտեմբերի 28-ին, ժամը 11.15-ին, բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Վարդան Ա.-ն, որը հոկտեմբերի 27-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծը/ մեղադրանքով:
ՀՀ Ոստիկանություն