Գյուղերը հանձնելով Հայաստանը դառնալու է ադրբեջանական օրակարգը սպասարկող. Տիգրան Աբրահամյան

Հայաստանի մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղիներին նվիրված Դիվանագետների համահայկական խորհրդի քննարկմանն ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշել է, որ ՀՀ իշխանություններն այսօր Ադրբեջանի հետ զուգահեռ՝ ամեն ինչ անում են, որ ՀՀ-ի հետ կապված իրավիճակները լինեն գերիշխող, որ այս համատեքստում մոռացվի Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը:

Այս համատեքստում Աբրահամյանը նշել է, որ Տավուշի 8 գյուղերի հանձնման գործընթացը փաստացի ՀՀ-ին զրկում է կենսունակությունից, և ոչ միայն այսօրվա իշխանությունների պարագայում, այլ առհասարակ սա դառնալու է լրջագույն խնդիր նաև հետագա տասնամյակներում բոլոր այն իշխանությունների համար, որոնք իշխանության պատասխանատվություն են փորձելու կրել:

«Այդ 8 գյուղերի հանձնումը ՀՀ դիմադրողականությանն ուղղված լրջագույն հարված է լինելու, որից հետո Հայաստան-Ադրբեջան բանակցություններում ՀՀ-ն պարզապես լինելու է ադրբեջանական օրակարգը սպասարկող, և դիմադրության ռեսուրսի տեսանկյունից գտնվելու է բավականին ծանր իրավիճակում»,- նշել է Աբրահամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս