Արցախահայերը լուռ են, մեդիադաշտը լցված է ՀՀ իշխանական կամքը կատարող անձանց ելույթներով. Տիգրան Քոչարյան

«Արևմուտքում փնտրել արցախահայերի վերադարձի հարցերը, դա նույնն է՝ գնալ գայլերի մոտ և գայլերի կազմակերպած հենց բռնագաղթի ենթարկված գառների ապահովությունն ապահովելու փորձեր անել»,- «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպության նախաձեռնած «Հայաստանի արդի մարտահրավերները և դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները» կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։

Նա հիշեցրեց, որ ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը  Պետրոս Ղազարյանին տված  հարցազրույցում ասել էր, որ Արցախը պետք է դառնա Ադրբեջանի մաս, իսկ արցախահայերը պետք է պայքարեն ինչ-որ մշակույթի ինքնավարության համար։

«Այնուհետև Մակրոնի քավորությամբ Արցախը Պրահայում հանձնվեց Ադրբեջանին, դրա համար մի փոքր անհասկանալի է, թե ինչու ենք մենք Արևմուտքից փորձում արցախահայության համար ինչ-որ «գարանտիաներ» ստանալ։ Սա այն դեպքում, երբ հասկանալի է, թե այստեղ ինչ է ուզում անել Արևմուտքը։ Խոսքը վերաբերում է անգլոսաքսոնական միջազգային հանրությանը, դա ռուսական տարրի չեզոքացումն է տարածաշրջանում, այնուհետև հարձակում Իրանի վրա: Սա բացահայտ պարզ է, բոլոր քայլերը գնում են դրան, և Նիկոլ Փաշինյանը հետզհետե ամեն ինչ անում է»,- շեշտեց Տիգրան Քոչարյանը։

Մեդիափորձագետի կարծիքով՝ պետք է փորձել մի փոքր այլ ուղղությամբ կարգավորել Արցախի հարցը՝ պետք է օգտագործել Ռուսաստան-Չինաստան-Իրան գիծը, որը ներկա պահին հավասարակշռում է ընդհանուր միտումները։

Կարդացեք նաև

«Ցավալի բան պետք է ասեմ, բայց ամեն ինչ դուրս է գալիս հենց արցախահայերի կրավորական դիրքից, արցախահայությունը չի խոսում, իրենց փոխարեն՝ մեդիադաշտը տրվել է այնպիսի կերպարների, ինչպիսիք են Ռոման Բաղդասարյանը, Գևորգ Առստամյանը, մարդիկ, ովքեր ներկայացնում են իշխանական կամքը, տանում են այն գիծը, որպեսզի Արցախի հարցը մտցնեն սոցիալական դաշտ, որը ձեռնտու է հենց Եվրոպային»,- եզրափակեց Տիգրան Քոչարյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս