Գնահատում եմ Կատարի Մաջլիս ալ-Շուրայի խոսնակ Հասան բեն Աբդուլլահ Ալ Ղանիմիի հետ հետաքրքիր զրույցը. Միրզոյան
ԱԳ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում գրել է, որ բարձր է գնահատում Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահ Հասան բին Աբդալլահ Ալ-Ղանիմի հետ հանդիպումը։
Նրա փոխանցմամբ՝ հանդիպմանն ընդգծվել է տնտեսական և տրանսպորտային կապը և կատարցի պաշտոնյային է ներկայացվել Հայաստանի կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և տևական կայունության հասնելու ջանքերը։
«Գնահատում եմ Կատարի Մաջլիս ալ-Շուրայի խոսնակ Հասան բեն Աբդուլլահ Ալ Ղանիմիի հետ հետաքրքիր զրույցը ՝ Հայաստան-Կատար օրակարգի, արաբական երկրների հետ կապերի, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների մասին:
Ընդգծելով տնտեսական և տրանսպորտային կապը՝ ներկայացվել է նաև «Խաղաղության խաչմերուկ»-ը և տևական կայունությանն ուղղված ջանքերը»,- նշված է Միրզոյանի գրառման մեջ։